Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Օմբուդսմեն, խելոք տեղդ նստիր


Մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ տեսակետ հայտնելուց հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դարձավ Ռոբերտ Քոչարյանի ամենաանհաջող կադրը:

Օմբուդսմենի արտահերթ զեկույցից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ զեկույցում բարձրացված հարցերը հիմնազուրկ են, փաստերը ներկայացված են միակողմանի, կամայական մեկնաբանություններով եւ գնահատականներով:
Այս կտրուկ եւ կոշտ գնահատականներին իր վերաբերմունքն է հայտնում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
  «Զեկույցի վերաբերյալ առարկություններն ապացուցում են, որ դատախազությունը նպատակ չունի իրական եւ անկողմնակալ քննություն կատարել եւ բացահայտել մարտի մեկի դեպքերի, սպանությունների իրական կատարողներին», - հայտարարեց Արթուր Սաքունցը: Գլխավոր դատախազությունը գնահատականներ է տալիս, սակայն որեւէ կերպ չի անդրադառնում զեկույցում ներկայացված բազմաթիվ հարցերին: «Սա նշանակում է, որ դատախազությունը քաղաքական պատվերի շրջանակներից դուրս գալու միտում չունի», - ասում է Արթուր Սաքունցը՝ վստահ, որ դատախազությունն ինքն է միակողմանի, քանի որ Արմեն Հարությունյանի զեկույցում ներկայացված հարցերին համարժեք պատասխան չի տվել: «Դատախազությունը փորձել է ոչ թե պատասխան տալ, այլ՝ հարվածել օմբուդսմենին»:
  Ասենք՝ «Եթե մարդուն առավոտյան բերման են ենթարկել ոստիկանություն, պահել 3, 4 կամ 5 օր, եւ մարդու հարազատները տեղյակ չեն, որ նա ոստիկանությունում է, ձերբակալման որոշումը կայացրել են ոչ թե բերման օրը, այլ 4-րդ կամ 5-րդ օրը, դա քրեական հանցագործություն չէ՞, մարդուն ակնհայտ ապօրինի անազատության մեջ պահելու դեպք չէ՞»: Նա վերապահումով է մոտենում դատախազության հայտարարությանը, թե մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում կատարվել է զննություն, այն դեպքում, երբ ոստիկանությունը հայտարարել է, թե կատարվել է խուզարկություն:
  Նա եզրակացնում է՝ կամ ոստիկանության աշխատողը չի հասկանում խուզարկության եւ զննության տարբերությունը, կամ էլ դատախազությունը պետք է հիմնավորի, թե ով է խուզարկության ժամանակ դիմադրություն ցույց տվել, եւ ինչ զինված մարդիկ էին, որ զենք չեն օգտագործել: Մի բան էլ՝ զննություն կամ խուզարկություն անողներն ինչու են հետապնդել եւ ծեծել հեռացող մարդկանց: Սաքունցը կարծում է, որ ոչ միայն օմբուդսմենը, այլ նաեւ իրավապաշտպան կազմակերպությունները պետք է լուրջ գնահատական տան դատախազության գրությանը, որն «ուզում է ասել «օմբուդսմեն, խելոք տեղդ նստիր»: «Օմբուդսմենը պետք է իր առաջ քաշած խնդիրները նորից պնդի, այս զեկույցը պետք է մնա օրակարգում, քանի դեռ դատախազությունը համարժեք պատասխան չի տվել»՝ եզրափակում է իրավապաշտպանը:


  Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
  http://www.hraparak.am/hodvac.php?h_id=244



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը