Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ԿՐԱԿԵԼ ԵՆ ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՎՐԱ


Այսօր ժամը 15.00-ի սահմաններում Երեւանի Տերյան փողոցի վրա անհայտ անձը կրակել է Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի վրա:

Դեպքը պատահել է առաջին հայացքից կենցաղային թվացող պատճառով. ըստ Միքայել Դանիելյանի ընկերոջ` իրենք ավտոմեքենայով լուսացույցի տակ կանգնած են եղել, երբ Միքայել Դանիելյանը նկատել է Տերյան փողոցով քայլող իր ընկերոջը եւ ավտոմեքենայի միջից ողջունել նրան:
  Այդ պահին նրանց ավտոմեքենայի ետեւում կանգնած BWM մակնիշի ավտոմեքենան սկսել է ձայնային ազդանշաններ տալ առանց դադարի, իսկ երբ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը շրջվել եւ հարցրել է, թե ինչ է պատահել, ինչու է աղմկում, արտասաhմանյան մակնիշի ավտոմեքենայից իջել է մի երիտասարդ, հայհոյել Դանիելյանին, ասելով՝ «հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկի մեկը, արվամոլներին ես պաշտպանո՞ւմ», ու գրպանից հանել ատրճանակն ու կրակել Միքայել Դանիելյանի կրծքավանդակին: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չի, քանի որ, ըստ նախնական տեղեկության, անհայտ հանցագործը կրակել է գազի ատրճանակից: Թեեւ Միքայել Դանիելյանի վրա եղել են արյան հետքեր, նրան բուժօգնություն չի ցուցաբերվել, քանի որ մինչեւ շտապ բուժօգնության ավտոմեքենան կհասներ դեպքի վայր, ոստիկաններն արդեն Դանիելյանին տեղափոխել էին Կենտրոնի ոստիկանության բաժին: Միքայել Դանիելյանին ուղեկցող ընկերը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ այն ժամանակ, երբ իրենց տանում էին բաժին, հանցագործները դեռ դեպքի վայրում էին:
  Ըստ ականատեսների` Միքայել Դանիելյանի վրա կրակողը եղել է Հայաստանի Առաջադիմական կուսակցության նախկին առաջնորդ, հայ հանրությանը ոչ անհայտ Տիգրան Ուլիխանյանը, որը եւս տարվել է ոստիկանություն:
  ԱՂԲՅՈՒՐԸ՝
www.a1plus.am


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը