Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Թմրամիջոց գործածողների իրավական աջակցությունը շարունակվելու է
Մարդու իրավունքների պաշտպանություն Թմրամիջոցներ գործածողներ
/2008-Մայիս-14/
2008թ. ապրիլի 25-ին Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան, որի ժամանակ քննարկվեցին թմրամիջոց գործածող քաղաքացիների խնդիրները:Կլոր սեղանը կազմակերպվել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Իրավական աջակցություն Վանաձորի թմրամիջոց գործածող քաղաքացիներին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն ընդգրկել է Վանաձորում թմրամիջոց գործածող քաղաքացիների և նրանց ընտանիքների խնդիրների ուսումնասիրություն, հասարակական իրազեկում, իրավական աջակցություն: Քննարկման ժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները թմրամիջոց գործածողների խնդիրներով զբաղվող այլ հասարակական կազմակերպություններին ներկայացրեցին իրականացված ծրագրի արդյունքները: Վանաձորում բացահայտվել են 53 թմրամիջոց գործածողների և նրանց 44 ընտանիքների անդամների խնդիրները՝ առողջապահության, զբաղվածության ոլորտներում, իրավապահ մարմինների հետ հարաբերություններում: Այդ խնդիրները պարբերաբար ներկայացվել են վանաձորցիներին տեղական «Լոռի» հեռուստաընկերության եթերով: Ծրագրի իրականացման ընթացքում թմրամիջոց գործածողներին տրամադրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն, կատարվել է դատավարությունների մոնիթորինգ: Թմրամիջոց գործածողների իրավական աջակցության նպատակով մշակվել է նաև համապատասխան իրավական ուղեցույց: Ուղեցույցը ներառում է այն բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են թմրամիջոց գործածողներին՝ իրավապահ մարմիններում որպես վկա, կասկածյալ, մեղադրյալ հանդես գալու ժամանակ: Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին նաև թմրամիջոց գործածողների իրավունքների պաշտպանության բնագավառում նախատեսվող հետագա անելիքները: Ներկաների կողմից եղան առաջարկություններ՝ թմրամիջոց գործածողների իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնելու վերաբերյալ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախատեսում է շարունակել թմրամիջոց գործածողների իրավունքների պաշտպանության նպատակով իրականացված ծրագիրը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից «Իրավական աջակցություն Վանաձորի թմրամիջոց գործածողներին» ծրագիրն իրականացվել է 2007թ. հոկտեմբերի 1-ից 2008թ. մայիսի 1-ը՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ: Իրականացված ծրագրի, դրա արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ Ելենա Սարգսյանին: Հասցեն՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, հեռ.՝ 0322 4 22 68, ինտերնետային կայք՝ www.hcav.am, www.hrlori.am
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների