Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Զորակոչի գործընթացի մոնիթորինգը հանդիսանում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաղադրիչներից մեկը
Խաղաղասիրություն Զինծառայողների իրավունքներ
/2008-Մայիս-08/
«Զորակոչի գործընթացի մոնիթորինգը հանդիսանում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաղադրիչներից մեկը»,-կարեւորեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը այսօր գրասենյակում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ: Ասուլիսի նպատակն էր՝ ներկայացնել «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵւԱՎՈՐՈՒՄԸ ԶՈՐԱԿՈՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ» ծրագիրը, որն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի աջակցությամբ: Ներկայացնելով ծրագրի նպատակն ու խնդիրները՝ Ա Սաքունցը նշեց, որ ըստ էության առաջին անգամ Հայաստանում իրականացվում է նման ծրագիր, որն իր մեջ ներառում է զինակոչիկների կցագրման, ծանուցման, բժշկական հետազոտման, նրանց նկատմամբ զինկոմիսարիատների ու բժշկական հանձնաժողովների վերաբերմունքի ուսումնասիրությունը: Նա ավելացրեց, որ ծրագրի ընթացքում եւ զինակոչիկների եւ նրանց հարազատների խախտված իրավունքները պաշտպանելու նպատակով կտրամադրվի իրավաբանական խորհրդատվություն Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ եւ Տաշիր քաղաքներում: Այս տարվա ապրիլի մեկից սկսված ծրագիրը կտեւի մեկ տարի եվ ծրագրի արդյունքում պատրաստված զեկույցը կներկայացվի Պաշտպանության նախարարությանը, զինկոմիսարիատներին, բացի այդ Լոռու մարզի հինգ քաղաքներում կազմակերպվող հեռուստաեթերների միջոցով հասարակությունը կիրազեկվի զորակոչի գործընթացի մասին: Ըստ Ա. Սաքունցի՝ այս փորձնական ծրագրի ընթացքում ձեւավորված մեխանիզմները կարող են շարունակություն ստանալ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում քաղաքացիական վերահսկողության ձեւավորմանն ուղղված գործողություններում: Մանրամասների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, հեռ. 0322 4 22 68 կամ 091 200971, 093 820632 Էլ. հասցե՝ hcav@hcav.am; asakunts@hcav.am Ինտերնետային էջ՝ http://www.hcav.am
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների