Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ԸՆԴՈՒՆՎԵՑ 93 կողմ, 8 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԵԽԽՎ-ում ընդունվեց Հայաստանի դեմոկրատական հաստատությունների գործունեության մասին բանաձեւը: Այն պատրաստել էին Ջոն Պրեսկոտը եւ Ջորջ Կոլումբիեն: Հայաստանն երբեք չի կատարել այն պարտավորությունները, որոնք ամրագրված են եղել ԵԽԽՎ բանաձեւերում. այս մասին Հայաստանի ժողովրդավարական հաստատություների գործունեության մասին զեկույցը ներկայացնելիս` ասաց դրա համահեղինակ Ջոն Պրեսկոտը: Նա նկատեց, որ երբ դեռ չէին հրապարակվել փետրվարի 19-ի Նախագահի ընտրությունների արդյունքները, արդեն ընդդիմությունը ցույց էր անում եւ բոլորն էլ գիտեին եւ օրինաչափ էին ընդունում, որ բողոքի ցույցեր էին լինելու: Նա ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրեց, որ «Մարտի 1-ի» ողբերգական դեպքերի արդյունքում 10 հոգի է զոհվել, 100-ից ավելի մարդ է ձերբակալվել, Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստացի գտնվում էր տնային կալանքի տակ, հետո երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, սահմանափակվեց խոսքի ազատությունը: «Իսկ ցանկացած արտակարգ դրություն մարդու իրավունքների ոտնահարում է»,-ասաց Ջոն Պրեսկոտը: Ըստ նրա` պետք է պարզել, թե ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին Երեւանում, անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն, ճշգրիտ գնահատականներ տալ, ազատ արձակել նրանց, ովքեր բռնարարքներ չեն գործել: Նա զգուշացրեց, որ եթե Հայաստանի կողմից դրական ռեակցիա չլինի, ապա հունիսին ստիպված կլինեն անդրադառնալ Հայաստանի պատվիրակության` ձայնի իրավունքից զրկելու հարցին: Նրան լրացրեց զեկույցի համահեղինակ Ջորջ Կոլումբիեն, որը եւս շեշտեց, որ պետք է անցկացվի անկախ, թափանցիկ հետաքննություն, մարդիկ, ովքեր արհեստական հիմնավորումներով ձերբակալվել են, պետք է ազատ արձակվեն, «Հանրահավաքների մասին» օրենքը պետք է փոփոխվի: Ըստ նրա, մինչեւ դրանք չարվեն, չլինի երկխոսություն քաղաքական ուժերի միջեւ, Հայաստանի նկատմամբ վստահությունը Եվրոպայի խորհրդում կասկածի տակ է: Զեկուցողներից հետո ելույթ ունենալու համար հերթագրվել են 16 պատվիրակ, որից 4-ը` հայ պատգամավորներ` Արմեն Ռուստամյան, Ավետ Ադոնց, Դավիթ Հարությունյան, Րաֆֆի Հովհաննիսյան: Ելույթ ունենալու համար հերթագրվել են նաեւ 4 ադրբեջանցի պատգամավոր: ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.a1plus.am/am/?page=issue&iid=59670
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների