Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Մամլո հաղորդագրություն


Հայաստանի Հանրապետության մի խումբ իրավապաշտպան ՀԿ-ներ, դատապարտելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումներն ու քաղաքական հետապնդումները, ինչի արդյունքում հասարակության մոտ ձեւավորվել է համատարած վախի եւ անվստահության մթնոլորտ, հետամուտ ենք ՀՀ իշխանությունների նկատմամբ մեր պահանջներում, այն է`
   անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել ՀՀ քաղաքացիների համատարած քաղաքական հետապնդումներն ու ահաբեկումները,
   վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված` բռնատիրության իրավական ամրապնդմանն ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները,
   դադարեցնել ստահոդ, սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող եւ միակողմանի լուսաբանումները, հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներում, ինչն արդյունք է իշխանությունների կողմից նրանց նկատմամբ շարունակվող գրաքննության.
  և հայտարարում ենք,
  որ մենք շարունակելու ենք բռնության եւ անօրինականության փաստերի հավաքագրումը եւ դրանց վերաբերյալ հասարակության իրազեկումը, հնարավորինս օժանդակելու ենք արդար դատավարության իրականացմանը:
  Ուստի խնդրում ենք ե’ւ ականատեսներին, ե’ւ տուժածներին, ե’ւ նրանց մասին որեւէ տեղեկություն ունեցողներին մարդու իրավունքների խախտման, քաղաքական հետապնդումների վերաբերյալ տվյալները տրամադրել կամ հաղորդել հետեւյալ հասցեներով`
  - Արթուր Սաքունց, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, հեռ. 322-42268, էլ. փոստ hcav@hcav.am,
  - Նատալյա Մարտիրոսյան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե», էլ. փոստ hca@netsys.am,
  - Լալա Ասլիկյան, «Հույս» ՀԿ, հեռ. 093-447643, էլ. փոստ lalakap2000@yahoo.com,
  - Զարուհի Փոստանջյան, ԱԺ պատգամավոր, հեռ. 091- 403900:
  Երեւան, 16.04.2008
  ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.lragir.am/src/index.php#top


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը