Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Քաղբանտարկյալների արագացված դատաքննությունը
Մարդու իրավունքների պաշտպանություն Քաղբանտարկյալներ
/2008-Ապրիլ-16/
2008թ. ապրիլի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Գ.Ավետիսյանի կայացավ ՀՀ քաղաքացի Ռուբիկ Սարիբեկի Ոսկանյանի արագացված դատաքննությունը: Արագացված դատաքննության մասին Ռուբիկ Ոսկանյանի միջնորդությունը բավարարելուց հետո դատարանի դահլիճը լքեցին նիստին մասնակից մոտ 30 քաղաքացիներ: Դատարանի դահլիճում «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով կանանց էլ պաստառները պահելու պահանջ ներկայացրեց դատավորը: Ռուբիկ Ոսկանյանի խնդրանքով մոտ 30 րոպե տևած արագացված դատաքննության արդյունքում նա ճանաչվեց մեղավոր: Դատարանի վճռով Ռուբիկ Ոսկանյանը դատապարտվեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամանակով: Միաժամանակ նրա նկատմամբ սահմանվեց տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Նույն դատարանի որոշմամբ Ռուբիկ Ոսկանյանի նկատմամբ կիրառված 2 տարի 6 ամիս ազատազրկումը փոխարինվեց 1 տարի 6 ամիս փորձաշրջանով: Ռուբիկ Ոսկանյանը մեղադրվում էր 2008թ. ՀՀ նախագահական ընտրություններից հետո նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ զանգվածային ցույցեր, շուրջօրյա հանրահավաքներ, միտինգներ, պիկետներ, նստացույցեր կազմակերպելու և իրականացնելու մեջ: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ «Քրեական օրենսգրքի» 316-րդ և 2251-րդ հոդվածներով: Այդ հոդվածների համաձայն՝ Ռուբիկ Ոսկանյանը իշխանության ներկայացուցչի և նրա մերձավոր անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն է թույլ տվել: Բացի այդ, Ռուբիկ Ոսկանյանը չի ենթարկվել անօրինական հրապարակային միջոցառումը դադարեցնելու օրինական պահանջին: Ռուբիկ Ոսկանյանը հանդիսացել է ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբի անդամ, մասնակցել 2008թ. փետրվարի 20-ից հետո Երևանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված հանրահավաքին: 2008թ. մարտի 1-ին խաղաղ նստացույցը ցրելիս Ռուբիկ Ոսկանյանը բերման էր ենթարկվել Էջմիածնի ոստիկանության բաժին: Մինչև 2008թ. մարտի 5-ը Ռուբիկ Ոսկանյանը պահվել է ոստիկանությունում, նրա մասին ընտանիքի անդամներին որևէ տեղեկություն չէր տրամադրվել: Միայն 2008թ. մարտի 5-ին, երբ դատարանի որոշմամբ Ռուբիկ Ոսկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց 2 ամիս կալանքը, ընտանիքի անդամները տեղեկացան նրա գտնվելու վայրի մասին:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների