Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀԿ-ՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ


«Ես մեղադրում եմ Ագոյի խմբին Հայաստանի իշխանությունների նկատմամբ շատ մեղմ վերաբերմունք դրսևորելու համար», - մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան Ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիթորինգի պատվիրակությունն օրերս հանդիպել է նաև հասարակական կազմակերպությունների նեկայացուցիչներին:
  Մ.Դանիելյանի խոսքով` եվրոպացի հյուրերից ինքը պահանջել է պատժամիջոցներ կիրառել մեր երկրի նկատմամբ՝ զրկել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ձայնի կամ քվեարկության իրավունքից: Հելսինկյան Ընկերակցության նախագահի պահանջն այսքանով չի սահմանափակվել: Նա միաժամանակ նշել է, թե անհրաժեշտ է ժամանակավորապես կասեցնել ֆինանսական և տնտեսական հոսքերը դեպի Հայաստան: «Ֆինանսական հոսքերը շատ դեպքերում գնում են դեպի մի քանի մարդու գրպան, ես պահանջել եմ ընդամենը ժամանակավորապես կասեցնել այդ աջակցությունը»,-մեր դիտարկմանը, թե դրանով վնասո՞ւմ է երկրին, պատասխանեց Դանիելյանը:
  Մ.Դանիելյանի խոսքով՝ ինքը «մեղադրում է Ագոյի խմբին մարդու իրավունքների ոտնահարման դեպքերն ուշադրության չարժանացնելու համար»: Իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը պահանջել է ձևավորել անկախ միջազգային հանձնաժողով՝ ուսումնասիրելու վերջին իրադաձությունների ժամանակ ոստիկանության կողմից ուժ կիրառելու փաստերը: Նա Ագոյի խմբին է ներկայացրել 130 հոգանոց ցուցակ, որտեղ ընդգրկված են նախագահական ընտրություններից և մարտի 1-ի իրադարձություններից հետո ձերբակալվածների, կալանավորվածների, ինչպես նաև այն անձանց տվյալները, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը: Եվրոպացի պատվիրակությանը Մ. Դանիելյանն այլ ցուցակ էլ է ներկայացրել՝ Եհովայի վկանների ցուցակը: Դանիելյանը պահանջել է նաև քաղբանտարկյալներ ճանաչել Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին, Արման Բաբաջանյանին և Մուրադ Բոջոլյանին:
  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը Ագոյի խմբին ներկայացրել է Լոռու մարզում մարտի 1-ի դեպքերից հետո տեղի ունեցած ձերբակալությունները, խուզարկությունների ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, խոշտանգումների, դատավարական նորմերի խախտումների փաստեր: Ա. Սաքունցն անդրադարձել է նաև «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր և երթեր անցկացման մասին» ՀՀ օրենքի փոփոխությանը: Նշել է, որ ցույց անելու համար պաշտոնապես դիմել է Վանաձորի քաղաքապետարան օրենքի փոփոխությունից առաջ էլ, հետո էլ, բայց մերժումը երկուսի դեպքում էլ եղել է նույն հիմնավորմամբ:
  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի մյուս մտահոգությունը վերաբերվել է մարտի 1-ի զոհերի հանգամանքների բացահայտմանը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ քննություն այդ ուղղությամբ չի կատարվում: «Ռեժիմը լեգիտիմացնում է իր իշխանությանը»,- ասում է Ա.Սաքունցը և կարծում, որ «քաղաքական գործերին քրեական երանգ է տրվում»: Ա. Սաքունցն Ագոյի խմբին ներկայացրել է նաև այն անձանց տվյալները, որոնց քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից կամ սպառնացել՝ հեռացնել: Ի դեպ, մեկ ուշագրավ դիտարկում արեց մեր զրուցակիցը. «Պաշտոնական աղբյուրները սովորաբար տեղեկացնում են, թե ում հետ պետք է հանդիպեն Հայաստան ժամանած միջազգային պատվիրակության անդամները՝ պետական պաշտոնյաներ, ընդդիմություն: Այսինքն՝ ոչ մի խոսք չկա հասարակական կազմակերպությունների մասին: Իսկ սա նշանակում է՝ կա°մ մենք ընդդիմություն ենք, կա°մ էլ՝ ասենք, թաքուն ենք հանդիպել Ագոյի խմբի հետ»,-եզրակացրեց Ա. Սաքունցը:
  Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը եվրոպացի պատվիրակներին ներկայացրել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վտանգը: Ըստ նրա՝ օրենսդրական փոփոխությունը կամայականության տեղիք է տվել ՏԻՄ մարմիններին՝ արտակարգ դրություն սահմանելու մասին: Ա.Իշխանյանի մյուս մտահոգությունն առնչվել է օրենքի փոփոխությանը՝ ինքնաբուխ հավաքներն արգելելուն:
  ԱՂԲՅՈՒՐԸ՝
«Հրապարակ» օրաթերթ,
N18, 1 ապրիլի, երեքշաբթի, 2008, էջ 3
Մարինե Ավանեսյան



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը