Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայաստանում է Ագոյի խումբը
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ
/2008-Մարտ-31/
Շաբաթ օրը Երեւան է ժամանել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խումբը: Քառօրյա այցի ընթացքում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Կիրակի օրը տեղի է ունեցել Ագոյի խմբի անդամների հանդիպումը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ըստ ոչ պաշտոնական լուրերի` հանդիպումը նախատեսված էր «Երեւան» հյուրանոցում: Նշված ժամին այնտեղ էին հավաքվել մի քանի տասնյակ մարդիկ, որոնք սպասում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի այցին, սակայն, անհայտ պատճառներով, հանդիպումը կայացել է ոչ թե հյուրանոցում, այլ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը, Տեր-Պետրոսյանի առանձնատանը: Մուսինյանի վկայությամբ` Լեւոն Տեր-Պետրոսյանը վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի` «պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները, անցկացվի անկախ հետաքննություն, ինչից հետո հնարավոր է երկխոսություն սկսել իշխանությունների հետ»: Հանդիպումից հետո Ագոյի խմբի անդամները զբոսնել են Հյուսիսային պողոտայում: Երեկ առավոտյան Ագոյի խմբի անդամները «Երեւան» հյուրանոցում հանդիպել էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նրանք հայտարարել են, որ իրենց համար առաջնահերթ խնդիրներից մեկը խոսքի, մամուլի ազատությունն է: ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2008/03/956C3CAE-AFFE-47CD-AF05-00E282BCA7EF.ASP
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների