Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

7 ամսվա ընթացքում ՝ 30 դատավճիռ


2008թ-ի մարտի 6-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից ստացված գրության համաձայն 2007թ-ի երկրորդ կիսամյակի և 2008թ-ի հունվար ամիսներին ՀՀ Քր. օր-ի 266-276 հոդվածներով կայացվել է 30 դատավճիռ:

Դրանցից 23-ը կայացվել են Վանաձորում, մնացած 7-ը՝ մարզի մյուս քաղաքներում /Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր/:
  Վանաձորում կայացված դատավճիռների վերլուծությունը ցույց է տալիս, որ նույն ժամանակահատվածում /2007թ-ի օգոստոսին/ քրեական հետապնդում է իրականացվել Վանաձորի 15 բնակիչների նկատմամբ:
  Նշված քաղաքացիները 2007թ-ի օգոստոս ամսին բերման են ենթարկվել ոստիկանության Վանաձորի բաժին: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ դա կատարվել է Լոռու մարզի դատախազի սպանության գործի նախաքննության շրջանակներում:
  2007թ-ի օգոստոսի 29-ին նրանցից մեզի փորձանմուշ է վերցվել և ուղարկվել փորձաքննության:
  2007թ-ի սեպտեմբերի 10-ին տրված եզրակացությունների համաձայն՝ նշված քաղաքացիներից 13-ի փորձանմուշում հայտնաբերվել են կանաբիսի խմբի, 2-ի փորձանմուշում՝ ափիոնի խմբի թմրամիջոցի հետքեր: Այսինքն՝ բոլորի մոտ հաստատվել է թմրամիջոցի օգտագործման փաստը:
  Նշված 15 քաղաքացիների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր-ի 271 հոդվածի 1-ի մասով՝ թմրամիջոցներ գործածելու համար: Բոլոր քաղաքացիները, ըստ դատավճիռների, ընդունել են իրենց առաջադրվող մեղադրանքը և զղջացել կատարածի համար:
  Դատարանը վճռել է 8 քաղաքացիների, որոնցից 2-ը նախկինում մեկ անգամ դատված են եղել, դատապարտել 50.000 դրամ տուգանքի:
Մեկ քաղաքացի /նախկինում չդատված/ դատապարտվել է 40.000 դրամ, մեկը /նախկինում 1 անգամ դատված/՝ 60.000 դրամ և ևս մեկը /նախկինում 4 անգամ դատված/՝ 80.000 դրամ տուգանքի: 4 քաղաքացիներ, որոնք նախկինում դատապարտված են եղել տարբեր հոդվածներով, դատապարտվել են 100.000 դրամ տուգանքի:
  Հիշեցնենք, որ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Նարկոլոգիական կլինիկայից 30.01.2008թ. մեր կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բժշկական փորձաքննության էին ենթարկվել Վանաձորից 39 քաղաքացիներ, որոնցից 23-ի օրգանիզմում թմրամիջոցի առկայությունը հաստատվել էր: Այսինքն՝ վերը նշված 23 քաղաքացիներից 15-ի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել միևնույն ժամանակահատվածում:
Սա ցույց է տալիս այս թիրախ խմբի խոցելիությունը, որոնք հեշտությամբ ենթարկվում են քրեական հետապնդման՝ ցանկացած այլ քրեական գործի հետ կապված:
  Ըստ դատավճիռների մյուս 8 քաղաքացիների վերաբերյալ մանրամասն ինֆորմացիան ստորև ներկայացնում ենք.
  1. Ռ. Ջաղացպանյան
   դատվածությունը - 0
   մեղադրանքն ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի - 268 հոդվածի 1-ին մաս
   առաջադրված մեղադրանքի Էությունը - թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի
   կիրառված պատժատեսակը -
ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով
  2. Հ. Գրիգորյան
   դատվածությունը - 0
   մեղադրանքն ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի - 268 հոդվածի 1-ին մաս
   առաջադրված մեղադրանքի Էությունը - թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի
   կիրառված պատժատեսակը - ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով

3. Ս. Սարդարյան
   նախկինում դատվածությունը - 0
   մեղադրանքն ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի – 1. 268 հոդվածի 2-րդ մաս, 2. 270 հոդված

 առաջադրված մեղադրանքի Էությունը – 1. թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի՝ կատարված խոշոր չափերով,
   2. թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը, կամ կեղծելը/
   կիրառված պատժատեսակը - ազատազրկում՝ 1 տարի ժամկետով
  4. Ս. Նավասարդյան
   նախկինում դատվածությունը – 1 / 268 հոդվածի 2-րդ մաս /
   մեղադրանքն ըստ ՀՀ Քրեական օրենս
գրքի – 1. 268 հոդվածի 1-ին մաս, 2. 271 հոդվածի 1-ին մաս
   առաջադրված մեղադրանքի Էությունը – 1. թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի
  2.առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ գործածելը
   կիրառված պատժատեսակը -ազատազրկում 6 ամիս ժամկետով, 50.000 դրամ տուգանք
  5. Ա. Գևորգյան
   նախկինում դատվածությունը – 2 /ՀՀ նախկին Քր.օր-ի 86 հոդվածի 1-ին մաս, 1121 հոդվածի 1-ին մաս /
   մեղադրանքն ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի – 1. 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետեր, 2. 268 հոդվածի 3-րդ մաս, 3. 271 հոդված
   առաջադրված մեղադրանքի Էությունը –1. գողություն՝ կատարված խոշոր չափերով, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելը,
   2. թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի՝ կատարված առանձնապես խոշոր չափերով
  3. առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ գործածելը
   կիրառված պատժատեսակը - ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով, ազատազրկում 2 տարի ժամկետով, 50.000 դրամ տուգանք
  6. Տ. Հարությունյան
   նախկինում դատվածությունը – 0
   մեղադրանքն ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի – 1. 334 հոդվածի 1-ին մաս, 2. 271 հոդվածի 1-ին մաս
   առաջադրված մեղադրանքի Էությունը – 1. ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը
   2.առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ գործածելը
   կիրառված պատժատեսակը - 300.000 դրամ տուգանք, 50.000 դրամ տուգանք
  7. Ռ. Անտոնյան
   նախկինում դատվածությունը – 2 / 113 հոդվածի 1-ին մաս, 86 հոդվածի 2-րդ մաս /
   մեղադրանքն ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի – 1. 268 հոդվածի 1-ին մաս
   առաջադրված մեղադրանքի Էությունը – 1. թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի
   կիրառված պատժատեսակը -ազատազրկում 3 ամիս ժամկետով
  8. Ա. Հարությունյան
   նախկինում դատվածությունը – 0
   մեղադրանքն ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի – 1. 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 268 հոդվածի 2-րդ մաս, 271 հոդվածի 1-ին մաս
   առաջադրված մեղադրանքի Էությունը – 1. գողություն՝ կատարված խոշոր չափերով, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելը
  2. թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի՝ կատարված խոշոր չափերով
  3. առանց բժշկի թույլտվության թմրամիջոցներ գործածելը
   կիրառված պատժատեսակը - ազատազրկում 6 ամիս ժամկետով, ազատազրկում 6 ամիս, 100.000 դրամ տուգանք:


  


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը