Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ
/2008-Մարտ-22/
2008 թվականի մարտի լույս 21-ի գիշերը՝ ժամը 01:05-ին, հրկիզվել է Գյումրիում գործող ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանի ավտոմեքենան, որն այդ պահին եղել է ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի տրամադրության տակ:Լեւոն Բարսեղյանի համոզմամբ՝ այս միջադեպն ուղղակի կապ ունի «ԳԱԼԱ» ՀԸ պաշտպանության, այդ եւ այլ առիթներով իշխանությունների հասցեին նրա հնչեցրած քննադատության, 2008 թ. հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը ակումբի հրդեհման փորձի եւ մի քանի անգամ հեռախոսային ահազանգերով իր եւ ակումբի հասցեին հնչեցված սպառնալիքների հետ: Հիշեցնենք նաեւ, որ Գյումրիի քաղաքապետը 2008 թ. փետրվարի 25-ին հրապարակայնորեն վիրավորել եւ ահաբեկել էր «ԳԱԼԱ» ՀԸ-ին եւ «Ասպարեզ» ակումբին` հայտարարելով` «©©© Մեր քաղաքում մի երկու քաղմաս է մնացել, որ ժողովուրդը զզվում է, դա «ԳԱԼԱ» քաղմասն է, մեկ էլ «Ասպարեզ» քաղմասը ... վերջապես, մի քիչ թող նրանք էլ զգաստանան», սակայն տեղական ոստիկանությունը մերժել է այդ նախադասությամբ վիրավորելու, զրպարտելու եւ սպառնալու համար «Ասպարեզի» դիմումի հիման վրա քրեական գործ հարուցել քաղաքապետի դեմ` «հանցակազմի բացակայության պատճառով»: Մենք հայտարարում ենք, որ Գյումրիում անկախ լրագրողական կազմակերպության դեմ ոտնձգությունն ուղղակի հետեւանքն է մի կողմից ամեն տեսակ այլախոհությունը արգելելու, քաղաքական հալածանքների, ընդդիմադիր եւ անկախ կազմակերպությունների ու լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու, մյուս կողմից` իշխանությանը հաճո անձանց ու կառույցների ամենաթողությունը քաջալերելու: Նման իրավիճակում քաղաքացիների աննախադեպ ակտիվությունը` ի պաշտպանություն ազատ խոսքի եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության, երեւի դուր չի եկել ոմանց եւ հատկապես Գյումրու քաղաքապետին, որը մարտի 20-ին մի այլ հեռուստաալիքով կոչ է արել քաղաքացիներին չօժանդակել «ԳԱԼԱ»-ին: Մենք խստորեն դատապարտում ենք մեր գործընկերների նկատմամբ իրականացված այս հանցավոր ոտնձգությունը, եւ քանի որ «Ասպարեզ» ակումբի դեմ առայսօր կատարված բոլոր տեսակի ահաբեկչությունները չեն բացահայտվել եւ մեր համոզմամբ չեն կարող բացահայտվել Գյումրիի իրավապահների կողմից, իսկ չբացահայտումը առավել սանձարձակ է դարձրել հանցագործներին` պահանջում ենք, որ այդ բոլոր դեպքերով հետաքննությունն իրականացնեն հանրապետական իրավապահ մարմինները: Երեւանի Մամուլի Ակումբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ - Հայաստան ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալություն «Անտենա» ՀԿ Ռադիո «Վան» Վանաձորի Մամուլի Ակումբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Հայկական ժամանակ» օրաթերթ Ինֆորմացիայի ազատության կենտրոն «Ժամանակ Երեւան» օրաթերթ 21. 03. 2008 թ.
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների