Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ԾԵԾԵՑԻՆ


ՀՀ Արտաքին գործերի նախարարության, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի, ՀՀ Դատախազության շենքերի ամբողջ երկարությամբ մոմերը ձեռքներին ու սգո սեւ ժապավենները թեւերին կապած կանգնած էին բազմաթիվ մարդիկ, որոնք եկել էին հարգելու մարտի 1-ի դեպքերի զոհերի հիշատակը:

Մարդկանց այս շարքը հետո շարժվեց դեպի Մյասնիկյանի արձան:
  Բողոքի այս լուռ ակցիային ակամա մասնակցեցին նաեւ ոստիկանները, որոնք թեեւ Հանրապետության հրապարակում մի շարքով` վահանները պատրաստ պահած, կանգնել էին բոլորովին այլ նպատակով:
  Ակցիայի մասնակիցներն այստեղ եկել էին Ազատության հրապարակից, ուր նրանց այդպես էլ ոստիկանները թույլ չտվեցին մտնել:
  Ի դ‎եպ, մինչ մարդիկ կամաց-կամաց հավաքվում էին Հյուսիսային պողոտայում՝ «Նորդ» էլիտար համալիրի մոտ ընդհարում տեղի ունեցավ ոստիկանության եւ մարդկանց միչեւ: Ինչպես «Ա1+»-ին պատմեցին համալիրի ներսում գործող սրճարանի հաճախորդները, երբ մի երիտասարդ փորձել է անցնել գազոնը, ոստիկանները հաձակվել են նրա վրա ու սկսել անխնա ծեծել ու էլեկտրաշոկով խփել: Մարդկանց մեջ այս դեպքից հետո մեծ խուճապ է առաջացել, որից ոստիկանության աշխատակիցներն սկսել են էլ ավելի կատաղել եւ հարվածել աջ ու ձախ:
  Նրանց հարվածներից չխուսափեց նաեւ Ֆիրդուսի փողոցի մի բնակչուհի, որին մեր աչքի առաջ ոստիկանները գցեցին գետնին ու սկսեցին հարվածել: Ավելի ուշ՝ կնոջ հետ զրուցելու ընթացքում նա պատմեց, որ ինքը փորձել էր պաշտպանել տղային, իսկ արդյունքում ընկել ոստիկանների մահակների տակ:
  Փորձեցինք նաեւ իմանալ ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանի կարծիքն այս դեպքի առնչությամբ: Նա խուսափեց որեւէ կոնկետ բան նշել՝ ասելով, որ տղան ինքն է հարձակվել ոստիկանի վրա: Ինչ վերաբերում է դեպքի հանգամանքներին, ապա դրանք, ըստ նրա՝ կպարզվեն ավելի ուշ:
  Մարդիկ քաղբանտարկյալների նկարները ձեռքերին, փորձում էին ոստիկաններին բացատրել իրենց բողոքի ու զայրույթի պատճառները: Իսկ ոստիկաններից ոմանք հեգնանքով հարցնում էին նրանց՝ արդյոք ճանաչո՞ւմ են այն մարդկանց, ում նկաները բռնել են:
  Ի դեպ, արտակարգ իրավիճակը թեեւ հանվել է, սակայն ՀՀ Ֆինանսների նախարարության նկուղում «ապրում են» բանակայիները, որոնք ժամանակ առ ժամանակ ռեպլիկներ են բաց թողնում անցնող- դարձողների հասցեին:
  ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=58715


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը