Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, արձանագրելով, որ.

 2008թ. նախագահական ընտրություններից հետո անցկացվող խաղաղ ցույցերը և երթերը հանդիսացել են կեղծիքներով և բռնարարքներով ուղեկցված ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի արտահայտում, որոնք նաև բողոք էին ընդդեմ ազատ խոսքի սահմանափակումների, մարդու իրավունքների ճնշման և հանցագործների անպատժելիության տարեցտարի սաստկացող մթնոլորտի,
   ս.թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժի կիրառումը և ձերբակալությունները իշխանությունների կողմից սանձազերծված սադրիչ և հանցագործ քայլ էր, որն էլ հենց հանդիսացավ մարտի 1-ի և 2-ի գիշերվա ողբերգական իրադարձությունների հիմնական պատճառը,
   խաղաղ ցուցարարներին Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում զինված ուժերի կողմից շրջափակելը, մարտական գնդակների կիրառելը ևս հանդիսացել են ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք և սեփական ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն,
   ս.թ. մարտի 1-ից մտցված արտակարգ դրությամբ քաղաքացիներին լրատվական բլոկադայով ճնշելը, գրաքննությունը, անձանց և կազմակերպություններին արտահայտման իրավունքից զրկելը, համատարած բռնություններ և քաղաքական հետապնդումներ ծավալելն այսօրվա իշխանությունների հակաժողովրդավարական էության ևս մեկ բացահայտում է,
   ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության չապահովումն ապացուցում է անկախ ու արդար դատական իշխանության բացակայությունն իրեն ժողովրդավարական և իրավական պետություն հռչակած երկրում,
   ետընտրական ժամանակաշրջանում Ազգային ժողովի գործունեությունը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում բռնատիրության իրավական ամրապնդմանն ուղղված օրենքների ընդունումն` ի խախտումն ՀՀ Սահմանադրության եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային կոնվենցիաների, հերթական անգամ հավաստում է երկրի օրենսդիր մարմնի` Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարների կցորդ լինելը,
  դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ընտրությունների ընթացքում իրականացված համատարած եւ համակարգային կեղծիքներն ու խախտումները, ետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումները և քաղաքական հետապնդումները, որոնք սքողվեցին «սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքները ու օրինական շահերը պաշտպանելու» պատրվակով:
  Պահանջում ենք իշխանություններից`
   անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել «վհուկների որսը»` ԱԱԾ-ի և ոստիկանության համատարած հետապնդումները և ահաբեկումները ՀՀ բնակչության հանդեպ,
   վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված` բռնատիրության իրավական ամրապնդմանն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները,
   դադարեցնել ստահոդ, սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող և միակողմանի լուսաբանումները լրատվամիջոցներում, որն արդյունք է իշխանությունների կողմից դրանց անօրինական և տոտալ վերահսկողության:
  Դիմում ենք միջազգային հանրությանը`
   անցկացնել անկախ միջազգային քննություն` բացահայտելու մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուներին,
   միջոցներ ձեռնարկել կանխելու Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումները և նպաստել իրական ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող ինստիտուտների կայացմանը:
  Հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը վճռական է պայքարելու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման համար եւ չի ընկրկելու իշխանությունների կամայականությունների և բռնաճնշումների հանդեպ:
  20.03.2008թ., ք. Երևան
  


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը