Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Տաս անպատասխան հարց
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ
/2008-Մարտ-12/
Մարտի 1-ից ի վեր պետական մարմինների /ոստիկանություն, ԱՆ, ԱԱԾ եւ այլն/ ձեռնարկած միջոցառումները եւ արտահայտած մտքերը, տեղեկատվական դաշտի փաստացի շրջափակումը խորը անվստահություն են առաջացրել հասարակության մեջ: Հանրային քննարկումների օրակարգում բարձրացել են մի շարք կարեւորագույն հարցեր, որոնք անպատասխան մնալու դեպքում կամբողջանա հասարակության եւ պետական ինստիտուտների միջեւ ձեւավորած բացարձակ անվստահությունն ու օտարվածությունը: 1. Ինչո՞ւ մարտի երկուսին արված պաշտոնական հայտարարությունը, ըստ որի քաղաքացիական զոհերը մահացել էին հրազենային վնասվածքներից, մարտի հինգին փոխարինվեց լխավոր դատախազության պաշտոնական հայտարարությամբ, որով բոլոր զոհերը ստացել էին բեկորային վնասվածքներ, իսկ ոստիկանների կողմից հրազեն չի օգտագործվել: 2. Ինչո՞ւ մարտի մեկին Ոստիկանության հայտարարությունը, որով իրավապահ մարմինների առավոտյան գործողությունների հիմնական նպատակ էր նշվում հանրահավաքի եւ նրա շրջակայքի խուզարկությունը, մարտի հինգին Ռ.Քոչարյանի կողմից վերաձեւակերպվեց որպես սոսկ վրանները հավաքելու պահանջ: 3. Ինչո՞ւ մարտի երկուսին Ոստիկանության կողմից հեռուստաընկերություններին տրամադրված օպերատիվ նկարահանումները չէին պարունակում կադրեր Պարոնյան, Պռոշյան եւ Լեո փողոցներում, ինչպես նաեւ Մաշտոցի շուկայի շրջակայքում կատարված իրադարձությունների վերաբերյալ /հատկապես եթե Ոստիկանության տվյալների համաձայն ցուցարարները հարձակվել եւ թալանել էր նաեւ Պռոշյան-Լեո խաչմերուկի վրա գտնվող «Ութե սուպերմարկետը/: 4. Ինչպե՞ս է բացատրվում թալանված խանութների ընտրությունը /տարածքում գտնվող 25-30 խանութներից թալանվել են միայն վեցը, ընդ որում անվնաս են մնացել այնպիսի խանութներ, որոնք ակնհայտորեն մեծ գայթակղություն պետք է ներկայացնեին ենթադրյալ կողոպտիչների համար՝ համակարգչային, աուդիտեխնիկայի խանութներ, գրավատուն եւ այլն/: 5. Ինչո՞ւ Մաշտոցի պողոտայում այրված «Շտապ օգնության» մեքենաներում չեն հայտնաբերվել բժշկական սարքավորումների մնացորդներ: 6. Որտե՞ղ են մահացել պաշտոնական տվյալներով թվով յոթ քաղաքացիական զոհերը: 7. Որտե՞ղ է մահացել Ոստիկանության սպան: 8. Ինչո՞ւ լխավոր դատախազությունը մեղադրանքներ չի առաջադրում իրավապահ մարմիններին զինված դիմադրություն ցույց տալու, ոստիկանական եւ այլ մեքենաները կանխամտածված հրկիզելու, պետական եւ մասնավոր անշարժ գույքի թալանի մասերով: 9. Ինչո՞ւ են փակվել հայկական մի շարք լրատվամիջոցների ինտերնետային կայքերը /Լրագիր, Առավոտ, Ա1+ եւ այլն/, հատկապես եթե նրանց խմբագիրներն ընդունել էին արտակարգ դրության հրամանագրի` իրենց վերաբերվող կետերը: 10. Ինչո՞ւ են տարբերվում վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում գրանցված ադրբեջանական զոհերի թիվը /2-ից 8 զոհ/, որոնք տարբեր ժամանակներում բարձրաձայնվել են հայկական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Դեպքերի ականատես ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.infoarmenia.org/am/articles/30/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների