Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ իշխանության մարմինները տարբեր ձևով են արձագանքել միևնույն տիպի խախտումներին:

Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանի դեմ առաջադրվել է մեղադրանք ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու համար:
  Թիվ 30/22 հանձնաժողովի անդամները բողոքել են, որ Ս.Քալանթարյանը քվեարկության ընթացքում պարբերաբար պահանջել է տեղեկություններ հայտնել ընտրություն կատարող անձանց մասին, ցույց տալ նրանց անձնագրերը: Տեղամասում Ս.Քալանթարյանը լուսանկարել է քվեարկության եկած մի քաղաքացու և փորձել խլել նրա անձնագիրը: Տեղամասում դրանից հետո վիճաբանություն է եղել քաղաքացու և Ս.Քալանթարյանի միջև:
Տեղամասում կարգ ու կանոն հաստատելու համար հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել դիմել ոստիկաններին:
  Նրանց միջամտությունից հետո Ս.Քալանթարյանը ինքնակամ թողել է իր լիազորությունները:

2008թ. փետրվարի 21-ին ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Մերուժան Կարապետյանը խախտել է քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը:
  Նա Վանաձոր-Երևան ավտոմայրուղու վրա կանգնեցրել է ՀՀ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի հանրահավաքին մասնակցելու համար Երևան ուղևորներ տեղափոխող ավտոմեքենան, բացի այդ խոչընդոտել է լրագրողի մասնագիտական աշխատանքը:
  Այդ մասին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և լրագրող Նաիրա Բուլղադարյանը հաղորդում են ուղարկվել Լոռու մարզի դատախազություն:
  ՀՀ ոստիկանությունը քրեական գործի հարուցումը մերժել է՝ Մերուժան Կարապետյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառով:
  Լոռու մարզի Ամրակից գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն աշխատանքից ազատել է նույն դպրոցի ուսուցիչ Նաիրի Արոյանին: Տնօրենը ուսուցչին աշխատանքից ազատելու համար հիմք է ընդունել փետրվարի 11-16-ը աշխատանքից անհարգելի պատճառներով բացակայելը:
  Նաիրի Լևոնի Արոյանը հանդիսացել է 32/30 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:
  ՀՀ ԸՕ-ի համաձայն՝ հանձնաժողովի անդամները իրենց պարտականություններն իրականացնելու համար չեն ազատվում իրենց հիմնական աշխատանքից:

Փաստորեն, իշխանության մարմինները ոչ միայն իրենք են խախտումներ թույլ տալիս, այլև նույն ձևով չեն պատասխանատվության ենթարկում օրինախախտներին:



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը