Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ոստիկանությունն այսուհետ տրամադրելու է ծառայողական քննության նյութերը
Ոստիկանություն Քաղաքացիական վերահսկողություն
/2008-Մարտ-07/
ՀՀ վերաքննիչ դատարանն իր 2008թ. փետրվարի 26-ի վճռով ապահովել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացումը: Վերաքննիչ դատարանը մասնակի բեկանել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը և այն փոխել: Վերաքննիչ դատարանի վճռով ՀՀ ոստիկանությունը պարտավորվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրամադրել ծառայողական քննության վերաբերյալ տեղեկատվությունը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2007թ. օգոստոսի 9-ին դիմել էր Վանաձորի ոստիկանություն: Կազմակերպությունը խնդրել էր տրամադրել ոստիկանության աշխատակիցների ծառայողական քննության վերաբերյալ նյութերը: Գործը վերաբերում էր այն դեպքին, երբ Վանաձորի ոստիկանության աշխատակիցները խոշտանգումներ էին իրականացրել մի քանի վանաձորցիների նկատմամբ: Այս փաստի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն էր սահմանվել: ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը սակայն մերժել էր կազմակերպությանը տրամադրել ծառայողական քննության վերաբերյալ տեղեկատվությունը: Վարչության պետն իր մերժումը հիմնավորել էր նրանով, որ վարչության կանոնադրությունն արգելում է նման տեղեկատվություն տրամադրել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բողոքարկել էր վարչության մերժումը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում: Կազմակերպությունը հղում էր կատարել ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին, որի համաձայն այդ նյութերը տրամադրման ենթակա տեղեկատվություն են պարունակում: Բացի այդ, ՀՀ «Իրավական ակտերի մասին օրենքով» վարչության կանոնադրությունը պետք է բխի օրենքից և չի կարող մերժման հիմք հանդիսանալ: Առաջին ատյանի դատարանը մերժել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջը՝ ոստիկանությանը պարտավորեցնել տրամադրել ծառայողական քննության նյութերը: ՀՀ Վերաքննիչ դատարանը, վերադասության կարգով քննելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը, գտավ, որ ՀՀ ոստիկանությունը խախտել է տեղեկատվություն ստանալու իրավունքը: Իր վճռով Վերաքննիչ դատարանը վերականգնեց ՀՔԱ Վանաձորի տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքը, պարտավորեցրեց ոստիկանությանը տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների