Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ոստիկանություն բերման ենթարկելու գործընթացները շարունակվում են
Ոստիկանություն Քաղաքացիական վերահսկողություն
/2008-Մարտ-05/
2008թ. մարտի 3-ին, 4-ին և 5-ին շարունակվում են ոստիկանության բաժին բերման ենթարկվել քաղաքացիներ, որոնք հանդիսանում են կա°մ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբերի ակտիվիստներ, կա°մ մասանկցել են Երևանում կայացած հանրահավաքին կամ նստացույցին: Միայն մարտի 5-ին 7 քաղաքացու բերման են ենթարկել ոստիկանության Վանաձորի բաժին, որոնք գտնվել են այնտեղ 2,5-6 ժամ: Քաղաքացիները բերման են ենթարկվել որպես Երևանում զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործով կասկածյալներ, հարցաքննվել են որպես վկաներ: Քաղաքացիներից մատնահետքեր են վերցրել, ինչպես նաև լուսանկարել են նրանց: Քաղաքացիներին հիմնականում հարցրել են, թե ինչու են մասնակցել հանրահավաքներին և ցույցերին: Վանաձորցի Ռուբիկ Ոսկանյանը, որը հանդիսացել է Լևոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբի նախագահը, մարտի 4-ի դրությամբ գտնվել է Երևանի Կենտրոնի ոստիկանությունում ձերբակալվածի կարգավիճակով: Ըստ հավաստի տեղեկությունների՝ նրա առողջական վիճակն անբավարար է, քանի որ որպես խաղաղ նստացույցի մասնակից դաժան ծեծի է ենթարկվել: Չնայած ՀՀ «Քրեական օրենսգրքով» նախատեսված ոստիկանությունում պահելու 72 ժամը լրացել է, Ռուբիկ Ոսկանյանին շարունակել են պահել ոստիկանությունում: Նստացույցի մյուս մասնակից վանաձորցի Մեսրոպ Զաքարյանի գտնվելու վայրը հայտնի չէ: Չնայած կասակծներ կան, որ նա ևս գտնվում է Երևան քաղաքի Շահումյան շրջանի ոստիկանության բաժնում: Ձերբակալվածների մերձավորներին, փաստորեն չեն տեղեկացնում իրենց հարազատների գտվելու կամ ոստիկանությունում պահվելու մասին: Միայն Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աշխատակիցների ջանքերի միջոցով է հնարավոր լինում ճշտել մարդկանց գտնվելու վայրը: Փաստը մտահոգիչ է այն պատճառով, որ չի ապահովվում կալանավորվածի և ձերբակալվածի պաշտպան ունենալու իրավունքը: Ավելին՝ թաքցվում են բերման ենթարկված անձանց նկատմամբ կիրառված փաստացի ֆիզիկական բռնությունները:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների