Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրազեկում արտակարգ պայմաններում 2008թ. մարտի 4-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հրավիրել էր մամլո ասուլիս՝ «Հասարակական այլընտրանքային իրազեկում արտակարգ դրության պայմաններում»:ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը՝ «Երևան քաղաքում մինչև 2008թ. մարտի 20-ը արտակարգ դրություն հայտարարելու մասին» հակաօրինական է: Նա հիմնավորում է իր կարծիքը նրանով, որ ՀՀ-ում չկա արտակարգ դրության մասին օրենք: Միևնույն ժամանակ արտակարգ դրության վիճակը խախտում է խոսքի ազատության իրավունքը, սահմանափակում խաղաղ ցույցերի, երթերի կազմակերպման հնարավորությունը նաև Երևանից դուրս՝ մարզերում: Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետն իր 04 մարտի, 2008թ. թիվ 260 որոշմամբ արգելել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին մարտի 6-8-ը Վանաձորի «Արցախ» պուրակում կազմակերպել հանրահավաք: Քաղաքապետն հիմք է ընդունել ՀՀ մայրաքաղաք Երևանում մարտի 1-ին տեղի ունեցած ընդհարումները և գտել, որ կազմակերպվող հանրահավաքը կարող է Վանաձորում ևս հանգեցնել անկանխատեսելի և մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող հետևանքների: Ընդ որում՝ առաջին անգամ քաղաքապետը նման որոշում կայացնելու նպատակով հրավիրել էր նաև Վանաձորում գործող շուրջ 8 այլ ՀԿ-ների, Լոռու մարզի դատախազության և ՀՀ ոստիկանության Լոռու մարզի վարչության ներկայացուցիչների: Արթուր Սաքունցը գտնում է, որ այս որոշման հիմնավորումն իրական չէ: Կազմակերպվող հանրահավաքը նպատակ է հետապնդում տեղեկատվություն տրամադրել վանաձորցիներին Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Քաղաքացիներին այս եղանակով իրազեկելը բացատրվում է նրանով, որ այլընտրանքային լրատվամիջոցների գործունեությունը Երևանում դադարեցված է: Սա հնարավորություն չի տալիս բնակչությանը լիարժեքորեն տեղեկացված լինել հայաստանյան ներկա վիճակին: Օրինակ՝ Լոռու մարզի և հատկապես Վանաձորի քաղաքացիները քիչ տեղեկատվություն ունեն մարտի 1-ից հետո ոստիկանության գործողությունների մասին: Ոստիկանության աշխատակիցներն առանց որևէ տեղեկատվություն տրամադրելու բերման են ենթարկում քաղաքացիներին, ոստիկանությունում նրանց պահում միջինը 5 ժամ: Ոստիկանությունում քաղաքացիներին պահելու և նրանց իրավական կարգավիճակի մասին տեղեկատվություն ոստիկանության աշխատակիցները չեն տրամադրում նույնիսկ նրանց հարազատներին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Լոռու մարզում այս եղանակով ոստիկանություն բերման ենթարկված մոտ 11 քաղաքացիների վերաբերյալ հստակ տեղեկատվություն ունի: «Քաղաքացիները Հայաստանում տիրող իրավիճակի մասին կարող են տեղեկատվություն ստանալ մեր գրասենյակից՝ այցելելով կամ զանգահարելով»,-եզրափակեց Արթուր Սաքունցը:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների