Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԶԳՈՒՄ Է, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ “ՉԵՆ ՁԳԻ ՏԱՍԸ ՕՐ”


“Ես ժամանակ չեմ ունեցել իրավիճակը վերլուծելու համար, եւ դրա համար նաեւ չկա բավարար տեղեկատվություն, որովհետեւ ես անգամ իմ ընկերներից շատերի հետ կապից եմ զրկված, բայց իմ զգացողությամբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերջացած են:

Իմ զգացողությամբ, նրանք տասը օր չեն դիմանա Հայաստանում”, մարտի 1-ին, իր տանը, փաստացի` ոչ դե յուրե, բայց դե ֆակտո, տնային կալանքի պայմանում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ներկայացնելով մարտի 1-ի լուսադեմին իր գլխավորած խաղաղ ցույցի մասնակիցների դեմ կիրառված ոստիկանական գործողության մանրամասներն ու գնահատականը:
Ես չեմ պատկերացնում, որ այս խայտառակ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը լինի լեգիտիմ նախագահ եւ կարողանա ղեկավարել այս ժողովրդին, որը չի հանդուրժում նրան, ասուլիսի ընթացքում հայտարարել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նշել, թե կզարմանա, եթե արտաքին աշխարհն ընդունի այն, ինչ Հայաստանի իշխանությունն արել է մարտի 1-ի լուսադեմին, բռնությամբ ցրելով Ազատության հրապարակի ցուցարարներին, վիրավորելով հարյուրավոր մարդկանց, նրանց ենթարկելով մահակներով դաժան ծեծի: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, անգամ ԿԸՀ-ն ստիպված կլինի վերանայել ընտրության արդյունքի վերաբերյալ իր որոշումը, անկախ Սահմանադրական դատարանի վճռից:
“Ես չեմ հասկանա, թե ինչպես է միջազգային հանրությունը հանդուրժելու այս գիշեր տեղի ունեցածը”, հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, ժողովուրդը հաստատ չի հանդուրժելու, եւ եթե “հրաշք պատահի ու Սերժ Սարգսյանը մնա նախագահ”, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը չի պատկերացնում, թե նա ինչպես է կառավարելու ազատության օդը շնչած ժողովրդին:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը այդպիսով մարտահրավեր է նետել արտաքին աշխարհին, որին հավաստիացնում էր, որ խաղաղ ցուցարարների հանդեպ ուժ չի կիրառվի, բայց արեց հակառակը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ իշխանությունը երեւի թե փորձեց օգտվել այն պահից, երբ այլեւս Հայաստանում չէին բարձրաստիճան եվրոպացի դիվանագետները, դիտորդների զգալի մասը, օտարերկրյա լրագրողները, որ համաշխարհային մամուլի ուշադրությունը բեւեռվել է մարտի 2-ին Ռուսաստանի նախագահի ընտրության վրա;
Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է նաեւ, թե իշանությունը ստահոդ լուրեր էր տարածում, անգամ միջազգային դիվանագետների մոտ, որ բանակցության մեջ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Երկու օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, պատմել է Տեր-Պետրոսյանը, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, ըստ Տեր-Պետրոսյանի պատմածի, Պուտինին հավաստիացրել է, որ ուժ չի կիրառվի խաղաղ ցուցարարների հանդեպ: Ըստ Տեր-Պետրոսյանի, Պուտինն էլ ասել է, որ ուժի կիրառումն անթույլատրելի է: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, Պուտինին վստահեցրել է, որ ինքը լուրջ բանակցության մեջ է Տեր-Պետրոսյանի հետ:
Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, թե ահա ինչպես են Հայաստանի իշխանությունները խաբել անգամ Ռուսաստանին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հերքել է իր հետ բանակցության մասին տեղեկությունը, ասելով, որ նման առաջարկ չի եղել, եւ որ լինելու դեպքում էլ ինքը դրան կհամաձայներ պայմանով, որ ձերբակալված ընկերները բոլորն ազատ արձակվեին: “Մնացյալը քննարկման հարց էր”, հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է հետագա երկխոսության հնարավորությանը, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը դա բացառելու մասին լրագրողների հարցին ասել է, թե քաղաքականությունն այդպես չէ, կարող է լինել նոր իրավիճակ: “Քաղաքականությունը կոմպրոմիսի արվեստ է”, ասել է առաջին նախագահը:


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը