Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՉ ՖՈՐՄԱԼ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ


Հայաստանի առաջին նախագահ Լեվոն Տեր Պետրոսյանը գտնվում է Ծիծեռնակաբերդի իր տանը, գրեթե տնային կալանավորի կարգավիճակում:

  Այդ կարգավիճակը ֆորմալ չէ, բայց ինչպես մարտի 1-ին, առավոտյան ժամը 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իրեն ոչ թույլ են տալիս դուրս գալ իր տնից, եւ ոչ էլ թույլ են տալիս որեւէ մեկին ընդունել:
  Լրագրողներին էլ ոստիկանության զորքերի ներկայացուցիչներն ու պետական պահպանության ծառայության աշխատակիցները ներս են թողել միայն մի քանի րոպե սպասեցնելուց հետո, նախ ասելով, թե չի թույլատրվում, իսկ հետո հեռախոսային պարզաբանումներ ունենալով թերեւս իրենց ղեկավարների հետ, ուղեկցել են նրանց առաջին նախագահի տուն: Ի դեպ, երբ լրագրողները մտել են տուն, Լեւոն Տեր-Պետրոսյանի տան մոտ նրա դեմ կազմակերպված պիկետի մասնակիցները եղել են դեռ այնտեղ, իսկ ահա երբ լրագրողները դուրս են եկել, պիկետավորները, որ առաջին նախագահի տան դիմաց էին արդեն մի քանի օր, այլեւս այնտեղ չեն եղել:
Լեւոն Տեր-Պետրոսյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է կատարվածի պատկերը, որին ինքն ականատես է եղել, տվել է դրա քաղաքական գնահատականը եւ խոսել որոշակի անելիքների, իր հնարավոր հետագա քայլերի մասին:
Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինքը Ազատության հրապարակի իր վրանում քնած է եղել, երբ առավոտյան վեցին, սովորական ժամից մեկ ժամ առաջ, իրեն արթնացրել են, տեղեկացնելով, թե նկատվում է ներքին զորքերի շարժ` Փարաքարի եւ Դավիթաշենի զորամասերից: Խոսքը եղել է միայն մարդուժի, ոչ տեխնիկայի մասին: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, թե այդպիսի շարժերի մասին տեղեկություններ իրենք ստացել են նաեւ նախորդ գիշերներին, ընդ որում ամեն գիշեր մի քանի անգամ, եւ կարծել են, թե սա հերթական այդօրինակ տեղեկությունն է: Թեեւ չէին կարծում, որ ուժ կլինի, բայց ամեն դեպքում մենք միացրինք խոսափողերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում դիմեն ժողովրդին: Այդ ընթացքում ոստիկանության զորքերը մոտեցել են հրապարակին, մտել են հրապարակ, ուր արդեն հավաքված է եղել ժողովուրդը, եւ շարվել ժողովրդի դիմաց: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ ինքը խոսափողով դիմել է ժողովրդին, ասելով, որ ոստիկանների հետ որեւէ շփման, որեւէ բախման չգնան, մինչեւ իրենք պարզեն, թե ոստիկանությունն ինչ է ուզում իրենցից: Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, դրանք եղել են իր վերջին բառերը, եւ մի քանի վայրկյան անց ոստիկանությունը մահակներով ու էլէկտրահարիչներով հարձակվել է Ազատության հրապարակում գտնվող ժողովրդի վրա, իսկ մի քանի վայրկյան անց էլ Լեւոն Տեր-Պետրոսյանին են մոտեցել պետական պահպանության ծառայության աշխատակիցները, ծառայության ղեկավար Գրիշա Սարկիսյանի գլխավորությամբ եւ նրան փորձել են հեռացնել հրապարակից: Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է պատմել, Գրիշա Սարկիսյանն ու էլի ինչ որ մի աշխատակից մոտեցել են նրան, մտել են թեւերը եւ իջեցրել հարթակից ու մոտեցրել իր մեքենային, ասելով, որ պետք է ինքը հեռանա հրապարակից: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ ինքը կհեռանա միայն այն դեպքում, երբ իրեն ուժով հեռացնեն, կամ ձերբակալեն:
Այդ ընթացքում արդեն ոստիկանները հրապարակն ազատած են եղել այնտեղի մարդկանցից, եւ ձեռնամուխ են եղել ձայնային տեխնիկան ու վրանները ավերելով, ինչպես պատմել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա ասել է, թե տեսել է, որ ոստիկանները իրենց հետ բերել են մետաղե ձողեր, հավանաբար հետո դրանք իրենց հետ բերած տեսախցիկներով նկարելու եւ որպես ցուցարարների զենք ներկայացնելու համար: Հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է դուրս գալ հրապարակից, նրան մոտ երկու ժամ այլեւս որեւէ մեկը չի մոտեցել: Երկու ժամ անց կրկին մոտեցել է Գրիշա Սարկիսյանը եւ նորից ասել, որ առաջին նախագահը պետք է թողնի հրապարակը: Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին ասել է, որ միայն իրեն ձերբակալելու կամ ձեռքերը ոլորելով տանելու դեպքում: Մի քանի անգամ պահանջը կրկնելուց հետո, Գրիշա Սարկսյանի գլխավորությամբ իր ձեռքերը ոլորել են ու նստեցրել ոստիկանական մի մեքենա եւ տարել իր տուն, ուր եւ լրագրողներին հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Լրագրողներից բացի, հանդիպմանը ներկա են եղել արտասահմանցի դիտորդների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մեկ-երկու օտարերկրյա լրագրող:
Լեւոն Տեր-Պետրոսյանը կարեւոր է համարել նշել այն հանգամանքը, որ ոստիկանները ուժի են դիմել առանց ժողովրդին որեւէ նախազգուշացում, որեւէ պահանջ ներկայացնելու: “Եթե զգուշացնեին, ժողովուրդը գուցե գնար”, ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, նշելով, որ չի եղել բացարձակ որեւէ նախազգուշացում, ինչը նա համարում է կարեւոր հանգամանք:
Լեւոն Տեր-Պետրոսյանը տվել է նաեւ կատարվածի գնահատականը, ասելով, թե իշխանությունն ըստ էության հանրահավաքների երկրորդ օրից արդեն հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ ժողովրդի մոբիլիզացիան եղել է անկասելի եւ ավելացել է օրեցօր: Տեր-Պետրոսյանը նշում է, որ ինքը մնում էր հրապարակում, քանի որ թե պարտական էր ժողովրդի կողքին լինել, եւ թե դա համարում էր ուժի վտանգը նվազեցնելու պարագա: Սակայն, ինչպես նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, տեղի ունեցածը ցույց տվեց, որ այդ պարագան չի գործել: Տեր-Պետրոսյանն ասում է, որ իշխանությունը բռնություն կիրառելու մասին տարաբանույթ տեղեկություններ կիրառելով, սակայն գործնական քայլ չանելով, ըստ էության բթացրել է իրենց զգոնությունը, ինչպես նաեւ խաբել է արտաքին աշխարհին, որին հավաստիացնում էր, թե չի լինի խաղաղ ցուցարարների դեմ ուժի որեւէ կիրառում: Թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ եթե անգամ իմանային ուժի կիրառման հավանականության մասին, ապա միեւնույն է, հրապարակից չէին գնա: Գուցե կհեռացնեին կանանց ու երեխաներին, բայց իրենք չէին գնա:
Առաջին նախագահը նաեւ ասել է, որ իշխանությունները ըստ էության ցինիկ ձեւով խաբեցին նաեւ արտաքին աշխարհին, ի պատասխան արտաքին աշխարհից եկած հորդոների, որ պետք չէ խաղաղ ցուցարարներին ենթարկել բռնության, ասելով, թե նման բան չի լինի, բայց մարտի 1-ին դիմելով այդ բռնությանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է, որ լավ իմանալով այս իշխանությանը, հինգ ամիս շարունակ ներկայացնելով դրա էությունը, նկատի ունենալով, “թե ինչ հանցավոր բագաժ” ունի այս իշխանությունը, ինքը պատկերացնում է, որ այս մարդիկ չէին կարող իշխանությունից հեռանալ այնպես հանգիստ, ինչպես հեռացան իրենք:
  Ինչ վերաբերում է իր հետագա քայլերին, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե շարունակելու են օրենքի շրջանակում տարվող պայքարը: Դիմելու են քաղաքապետարան, ցույցերի, երթերի, պիկետների թույլտվության համար: Եթե դրանք չտրամադրեն, ապա միեւնույն է, անելու են այդ երթերը, ցույցերն ու պիկետները, քանի որ դրանք քաղաքացիների Սահմանադրական իրավունքն են եւ կարող են կանխվել միայն արտակարգ դրության դեպքում:
ԱՂԲՅՈՒՐԸ
http://www.lragir.am/src/index.php#top


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը