Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀԱՐՁԱԿՈՒՄ ԽԱՂԱՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատապարտում է 2008թ. մարտի 1-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ կատարված բռնարարքը: Կազմակերպությունը միջազգային ժողովրդական ուժերից եւ իրավապաշտպան կազմակերպություններից ակնկալում է աջակցություն՝ դիմագրավելու Հայաստանում բռնապետության հաստատմանը: Այս պահին Երեվանի Օպերայի շրջակայքը «մաքրվում է» խաղաղ ցուցարարներից զինված ոստիկանների եվ ոստիկանական բեռնատարների կողմից: Խաղաղ ցուցարարների մի մասին զինված ոստիկանները տեղափոխել են անհայտ ուղղությամբ, մյուս մասը՝ ծեծված, մարմնական վնասներով, գտնվում է Երեվանի Կենտրոնի ոստիկանությունում: Մարդկանց մի մեծ խումբ՝ մոտ 5000 մարդ, շարժվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղից ոստիկանները հորդորում են նրանց ցրվել: Առավոտյան ժամը 11:00-ին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեվոն Տեր-Պետրոսյանը իր տանը մամլո ասուլիս է հրավիրել: Ոստիկանները շրջափակել են նաեվ Լեվոն Տեր-Պետրոսյանի տունը՝ թույլ չտալով լրագրողներին ներս մտնել: Իրավիճակը լարված է նաեվ Հայաստանի մյուս մարզերում: Զինված ոստիկանները վերահսկում են Ալավերդուց Երեվան գնացող ճանապարհը: Ալավեդուց մինչեվ Վանաձոր հատվածում /մոտ 50կմ/ 3 տեղ զինված ոստիկանները կանգնեցնում եվ ստուգում են միկրոավտոբուսները եվ մեքենաները: 2008թ. փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը անհայտ անձինք հրկիզել են Վանաձորում գործող ՀՀՇ կենտրոնական գրասենյակի դուռը: Դեպքի առնչությամբ հաղորդում է ուղարկվել Վանաձորի ոստիկանություն: Տեղեկացնենք, որ այսօր առավոտյան ժամը 6.20-ի սահմաններում Ոստիկանության մի ջոկատ հարձակվել է Ազատության հրապարակում նստացույց հայտարարած խաղաղ մարդկանց վրա: Մահակներով սաղավարտավոր ոստիկանները հյուսիսային պողոտայի կողմից հարձակման են անցել, սակայն ստանալով արժանի պաշտպանություն՝ նահանջել են: Սակայն ավելի ուշ, արդեն 6.45-ի սահմանում բազմապատկած ուժերով կրկին հարձակվել են եւ դաժան ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին: «Հիմա» էի՞ր ասում. բա ինչի՞ չես ասում»,- ասելով ծեծում էին իրենց ընտրությունը պաշտպանող, արդար ընտրություններ պահանջող մարդկանց: Մեկ ժամվա ընթացքում ոստիկանությունը «ազատել» է «Ազատության» հրապարակը: Այրել են վրանները, ծեծել մարդկանց: Մեր ունեցած տեղեկություններով, մարդկանց մի մասը, որին հաջողվել է դուրս գալ «օղակից» շտապել է դեպի տարբեր երկրների դեսպանատների մոտ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը միայնակ մնացել էր կանգնած «Ազատության» հրապարակում եւ հայտարարել, որ ոչ մի տեղ չի հեռանա, եթե ուզում են կարող են իրեն ձերբակալել:Այդ ժամանակ մեծ քանակի զորքեր շրջապատել էին հրապարակը եւ նրա ողջ հարող տարածքը: Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանը անձամբ բռնի ուժով խցկել է մեքենայի մեջ եւ բռնի տեղափոխել Լեւոն Տեր-Պետրոսյանին իր առանձնատուն: Ձերբակալվածների մասին առայժմ տեղեկություններ չկան: Օպերային հարող տարածքը` ՀԺԿ գրասենյակից սկսած շրջափակված է ոստիկանական ուժերով: Կրկին բռնության է ենթարկվել «չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող ԳաԳիկ Շամշյանը: Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը, նշելով դեպքերի հնարավոր զարգացումը, բացառել էր ուժային լուծումը, իսկ ԵԱՀԿ-ում ԱՄՆ քարտուղարությունը հենց երեկ կոչ էր արել իշխանությունների խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառել, ինչպես դա չէր արվել մինչ օրս:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների