Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
SOS Մարդու իրավունքների ոտնահարումների աննախադեպ աճ ՀՀ-ում: Այն կանխելը Ձեր ձեռքում է:
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ
/2008-Փետրվար-29/
Իրավապաշտպան միջազգային կազմակերպություններինՀետընտրական Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոնյաների և ուժային կառույցների կողմից բռնությունները եւ ահաբեկումները շարունակվում են: Հատկապես ՀՀ ոստիկանությունը և ԱԱԾ-ն որդեգրել են նույն սովետական ԿԲ-ի մեթոդները և կազմակերպված ռեպրեսիաների են ենթարկում անպաշտպան քաղաքացիներին: Ոստիկանության, հատուկ ծառայությունների աշխատակիցներին միացել են «անհայտ» ծառայության պատժիչ ստահակներ, որոնց կամայականությունները և բռնություններն արդեն զանգվածային բնույթ են կրում՝ օգտվելով անպատիժ մնալու երաշխիքից: Նույնիսկ ընտրատեղամասերում, ոստիկանության բաժանմունքներում քաղաքացիները և նրանց իրավունքներին ի պաշտպանություն եկած փաստաբանները, ՀԿ ներկայացուցիչները և անգամ պատգամավորները ծեծի են ենթարկվում: Լրագրողների գործունեությունը բռնի կերպով խոչընդոտվում է: Բռնությունների քանակն անգամ հնարավոր չէ թվարկել՝ այն ամենուրեք է: Հետընտրական շրջանի Հայաստանում, որի ընտրությունները «հիմնականում համապատասխանում են միջազգային չափանիշներին», այս պահի դրությամբ կա 16 քաղբանտարկյալ: Ստեղծված իրավիճակում քաղաքացին բռնի ուժի դիմաց մնում է անպաշտպան, քանի որ երկրում տիրող ամենաթողության մթնոլորտում հենց ոստիկաններն են այդ բռնություններն իրականացնողները: Հորինված տարբեր պատճառաբանություններով քաղաքական առաջնորդների ձերբակալումները, քաղաքացիներին ի պաշտպանություն հասնող պատգամավորների ծեծն ու ահաբեկչությունն անհնարին են դարձնում մարդու իրավունքների և ֆիզիկական խոշտանգումներից պաշտպանվածությունը: Պետական ռեպրեսիվ մեքենան իր կազմակերպված բռնությունները հիմնավորում է եվրոպական կառույցների դրական գնահատականով և այն տարածում իր կողմից վերահսկվող զանգվածային լրատվամիջոցներով` ապահովելով միայն իշխանական լրատվություն: Հատկապես Հանրայինի հեռուստաեթերը, լինելով Հայաստանի ողջ տարածքով և արտասահմանում միակ հեռարձակվողը, ամբողջությամբ դեզինֆորմացնում է հանրությանը: Եվրոպական կառույցների ներկայացուցիչների այցերից անմիջապես հետո ՀՀ նախագահ Քոչարյանի 2008 թ. փետրվարի 26-ին արված հայտարարությունը` «երկրում կարգ ու կանոն ստեղծելու» վերաբերյալ, փաստորեն հրահանգ հանդիսացավ ոստիկանության և ԱԱԾ մարմիններին` քաղաքացիների նկատմամբ բռնություններ, ապօրինություններ իրականացնելու համար: Հայաստանում իրավունք պաշտպանող փոքրաթիվ ուժերը ձեր օգնության, աջակցության կարիքն ունեն: Կոչ ենք անում դիմել ձեր երկրի իշխանություններին` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանության հարցով: Ձեր ձայնը լսելի դարձրեք բոլոր հնարավոր միջոցներով: Եկեք միասին թույլ չտանք, որ մարդկանց մասսայական բռնությունները շարունակվեն և ոչ թե հետո արձագանքենք, երբ արդեն այդ դեպքերը թվեր կդառնան, իսկ խախտումները, ապօրինություններն ու խոշտնագումները` փաստ: ՀԿ-ներ եւ քաղաքացիներ` անկախ քաղաքական նախապատվություններից Հույս ՀԿ Փաստաբաններ մարդու իրավունքների համար Հարություն Սիմոնյան, քաղաքացի Լալա Ասլիկյան, քաղաքացի ԻՐԱԶԵԿ ԵՂԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ WWW.HRLORI.AM ՎԵԲ-ՊՈՐՏԱԼԻՑ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների