Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Խուզարկում են հանրահավաքի մասնակիցներին
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ
/2008-Փետրվար-26/
Փետրվարի 26-ին վաղ առավոտյան Վանաձորի 2 քաղաքացիների բնակարաններում խուզարկություններ են կատարվել: Այդ քաղաքացիներն արդեն մի քանի օր է, ինչ մասնակցում են Երևանում կայացվող Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված հանրահավաքին: Առավոտյան 06:00-ին սկսվել է Վանաձորի բնակիչ Մերուժան Հարությունյանի բնակարանի խուզարկությունը: Մերուժան Հարությունյանը «Հատուկ գնդի» անդամ է, մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, իսկ արդեն մի քանի օր է, ինչ մասնակցում է Երևանում կայացվող Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված հանրահավաքին: Խուզարկության արձանագրության համաձայն՝ խուզարկության նպատակն է՝ բացահայտել Մ. Հարությունյանի հանցավոր գործունեության վերաբերյալ փաստաթղթեր, առարկաներ՝ զենք-զինամթերք: Խուզարկել են բնակարանը, բնակարանի տանիքը, բնակարանի նկուղը, ավտոտնակը, կից հողամասը: Մ. Հարությունյանի հանցավոր գործունեությունը բացահայտող ոչ մի փաստաթուղթ, սակայն, խուզարկության արդյունքում չի հայտնաբերվել: Նմանատիպ խուզարկություն է իրականացվել նաև նստացույցին մասնակցող Արսեն Ավետիսյանի ծնողների բնակարանում: Տեղեկանալով, որ Ա. Ավետիսյանը նաև առանձին բնակարան ունի, խուզարկել են նաև այդ բնակարանը՝ բնակարանի բանալիները վերցնելով Ա. Ավետիսյանի կնոջ եղբորից: Այնտեղ ևս հանցավոր գործունեության մասին վկայող փաստթղթեր կամ առարկաներ չեն հայտնաբերվել: Մնում է անհասկանալի, թե ինչ հանցավոր արարքի մեջ են կասկածվում այս քաղաքացիները: Նրանց բնակարանների խուզարկության մասին որոշում է կայացրվել Երևան քաղաքի Կենտրոն եվ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Խուզարկությունն իրականացվել է ոստիկանության պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հ. Էվինյանի, ոստիկանության Վանաձորի բաժնի ՔՀԲ բաժանմունքի ավագ օպեր լիազոր ոստիկանության մայոր Լ. Ե. Բրուտյանի, ավագ օպեր լիազոր ոստիկանության մայոր Ա. Նահապետյանի , ՋՊՎ-ի պետ Գ. Նազինյանի, տեղական տեսուչ ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Գրիգորյանի, ՀՀ ԱԱԾ Լոռու մարզի Վանաձորի բաժնի ավագ օպեր լիազոր մայոր Արտակ Բաղդասարյանի, ավագ օպեր լիազոր մայոր Ռոբերտ Ավոյանի, օպեր լիազոր Գ.Ժամհարյանի կողմից: ԻՐԱԶԵԿ ԵՂԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ WWW.HRLORI.AM ՎԵԲ-ՊՈՐՏԱԼԻՑ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների