Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

«ՄԱՐԴԻԿ ԱՊՍՏԱՄԲԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ»


«Պետությունը պետք է պաշտպանի մարդու իրավունքները, այդ թվում ազատ տեղաշարժի, հանրահավաքների իրավունքը, ազատ միավորումների ազատությունը, խոսքի ազատությունը, կարծիքի արտահայտման իրավունքը:
Եվ եթե այդ ամենը պետությունը չի ապահովում, ապա պետությունը ֆիքսվում է որպես բռնապետություն եւ մարդը իրավունք ունի ապստամբելու եւ բռնապետության եւ ճնշումների դեմ»

- «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
  Իր ասածը հիմնավորելու համար Արթուր Սաքունցը մեջբերում է «Մարդու իրավունքների միջազգային բիլլ»-ի նախաբանի երրորդ պարբերությունը. «Անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ» եւ ավելացնում. «Այսօր ժողովրդի միակ տարբերակը ընդվզումն ու ապստամբելն է: Եւ ինչքան էլ դա անվանեն իշխանության զավթման փորձ, իշխանությունն իրենք արդեն զավթել են, եթե անվանեն սահմանադրական կարգի դեմ բռնության փորձ, արդեն իրենք սահմանադրական կարգը խախտել են»:Ըստ նրա` ներկա ռեժիմը որեւէ գաղափար չունի, բացի «ուժային մեթոդների սնանկությունից», եւ անգամ մոռացվել է նախընտրական «Առաջ, Հայաստան» կարգախոսը:
  Արթուր Սաքունցը նաեւ տեղեկացնում է, որ այսօր Վանաձորի տարբեր հաստատությունների աշխատողներին վաղը ստիպելու են մասնակցել Երեւանում կայանալիք Սերժ Սարգսյանի հանրահավաքին:
  Արթուր Սաքունցը բոլորին կոչ է անում հարկադրաբար չգնալ: «Իսկ եթե աշխատանքից հեռացնե՞ն»,- «Ա1+»-ի դիտարկմանը` Արթուր Սաքունցը հակադարձեց. «Մեկին հեռացրեցին, երկուսին հեռացրեցին, հո՞ բոլորին չեն կարող հեռացնել»:
  Արդյո՞ք ՀՀ քաղաքացիները կարող են վստահ լինել, որ հայ իրավապաշտպանները կկարողանան պաշտպանել մարդկանց իրավունքները` այս հարցին Արթուր Սաքունցը պատասխանեց` անպայման եւ օրինակ է բերեց փետրվարի 21-ին տեղի ունեցած միջադեպը. «Վանաձորցիներին Երեւան հանրահավաքի բերող մարդկանց մեքենան կանգնացրել էին պետավտոտեսուչները ընդ որում առանց որեւէ հիմնավորման, քաղաքացիները ահազանգել էին մեզ, մենք արդեն դիմել ենք դատախազություն»: Ու այսօր, ըստ նրա, Երեւան չհասած քաղաքացիները պատրաստ են ցուցմունք տալ, որ իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը ոտնահարվել է:
  ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am/am/
  ԻՐԱԶԵԿ ԵՂԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ
WWW.HRLORI.AM ՎԵԲ-ՊՈՐՏԱԼԻՑ



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը