Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Պահանջ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ
/2008-Փետրվար-25/
Դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին`ԵԱՀԿ/ԺՀՄԻ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով Եվրոպական Խորհրդարան ԵԽԽՎ Հայտարարություն Այս 2008 թվականի փետրվարի 19-ի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները, ինչպես նախորդ տարիների 1996, 1998, 2003 թթ. նախագահական ընտրությունները և 2005թ. Սահմանադրական հանրաքվեն, խայտառակ ձևով խեղաթյուրվեցին պաշտոնապես իրավասու մարմինների կողմից՝ գործի դնելով պետական ռեպրեսիաների մեքենան և հանցավոր մեխանիզմները: Այդ են վկայում թե° հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելության և մոնիթորինգի տվյալները, ընտրություններին թեկնածու առաջադրած քաղաքական կուսակցությունների գնահատականները, և թե հենց ինքը՝ հասարակությունը, որի հարյուր հազարավոր ներկայացուցիչներն այսօր իրենց ուղղակի պորթկումն են արտահայտում Ազատության հրապարակում: Այսուհանդերձ այս ամենը համապատասխան գնահատականի չարժանացավ եվրոպական կառույցների կողմից: ԵԱՀԿ-ի կողմից փետրվարի 20-ին տրված գնահատականը, որ «Հայաստանի նախագահական ընտրությունները անցկացվել են հիմնականում երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան» փաստորեն իշխանությունների կողմից քարտ բլանշ հանդիսացան հետագա հանցագործություններ և իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների դեմ գործողություններ իրականացնելու համար: Այսպիսի գնահատականով, եվրոպական կառույցների օժանդակությամբ Հայաստանի իշխանությունների կողմից հետևողականորեն իրականացվող իրավախախտումների գործընթացը հասնում է իր տրամաբանական հաղթանակին՝ կեղծված ընտրություններով ժողովրդավարական պետությանը: Մենք գտնում ենք, որ այս իրավիճակում Հայաստանում վերջ է դրվում ժողովրդավարության կայացման գործընթացին: Քաղաքացին վերջնականապես զրկվում է իր կարևորագույն՝ քաղաքացի լինելու, իր կամքը արտահայտելու ազատ իրավունքից: Քաղաքացու հիմնարար իրավունքներից մեկը՝ ազատ ընտրելու իր երկրի պետական իշխանությունը, մեր երկրում կրում է դեկլարատիվ բնույթ: Այդ կամքը որոշվում է և ռեպրեսիվ մեթոդներով թելադրվում իշխանության կողմից` հասարակությանը ներքաշելով հանցավոր գործընթացների` ընտրակաշառքի բաժանում, շանտաժ, ձայների կեղծում,վարչական ռեսուրսների չարաշահում, ահաբեկում, ծեծ և այլն: Այդ անառողջ վիճակը պայմանավորված է նաև ազատ մամուլի բացակայությամբ: Ավելին, իշխանությունները արդեն նախապես հիմնավորում են իրենց ռեպրեսիաները իրավունքի համար պայքարող քաղաքացիների դեմ: Իրավիճակը ճիշտ նույն ճանապարհով է ընթանում ինչպես և 2003թ. ապրիլի 13-ի գիշերն էր, երբ իշխանությունները դաժանորեն ցրեցին քաղաքացիների խաղաղ ցույցը՝ ծեծ ու ջարդ անելով անպաշտպան մարդկանց, լրագրողներին, կուսակցության ղեկավարներին,պատգամավորներին: Հետագայում, սակայն, պետական մարմինները չիրականացրեցին Եվրախորհրդի առջև վերցված պարտավորությունը՝ որևէ պատիժ որևէ մեկը չկրեց: Այս պարագայում անիմաստ է դառնում ցանկացած հասարակական գործունեություն: Մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ջանքերը անտեղի և անհեթեթ են դառնում, իրավապահ մարմիններին ուղղված դիմումները և հասարակությանը ուղղված կոչերը` ծիծաղելի: Իսկ քաղաքացու համար միակ ճանապարհը դառնում է թերեւս քաղաքացիական անհնազանդությունը և բողոքը, ինչի վառ դրսևորումն են Ազատության հրապարակի հանրահավաքները: Մենք՝ ներքոստորոգրյալներս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ՀՀ Նախագահական ընտրությունների գործընթացը ընթացել է հանցավոր ուղիով բոլոր փուլերում: Հայաստանի ողջ հասարակության շահերից է բխում ապահովել մարդու իրավունքը ազատ իր կամքը դրսևորելու ընտրությունների միջոցով՝ անկախ քաղաքական կողմնորոշումից: Հայաստանում ընթացող այսօրվա հասարակական բողոքը չի կարող դիտարկվել իբրեւ զուտ քաղաքական պայքար կամ իշխանության զավթման փորձ, այն քաղաքացիական ընդվզում է՝ ոտնահարված իրավունքի համար, հանուն իրական ժողովրդավարության հաստատման: Այլևս ՀՀ քաղաքացին այլընտրանք չունի, քան ընդվզելը, միջոցների ընտրության մեջ քաղաքացիները ազատ են, իսկ դրանց հետեւանքների պատասխանատվությունը ընկնում է այս իրավիճակը հրահարող Հայաստանի Հանրապետության իշխանությունների և նրանց աջակցողների վրա, այդ թվում հատկապես գնահատական տվող Եվրոպական կառույցների: ԵԱՀԿ-ից պահանջում ենք - Մանրամասնորեն ուսումնասիրել ՀԿ-ների և քաղաքական ուժերի մասնակցությամբ ներկայացված օրինախախտումների փաստերը, վերանայել գնահատականը: - Օգտագործել բոլոր հնարավոր լծակները իշխանություններին զերծ պահելու ռեպրեսիվ համակարգի կիրառումից՝ ինչպիսիք են բանակը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը: ԵԱՀԿ-ին առաջարկում ենք վերանայել դիտորդների ընտրության, վերապատրաստման գործընթացները՝ հետագայում այլ երկրներում ևս «տոտալիտար» համակարգի հաստատմանը չնպաստելու համար: «Հույս» ՀԿ «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա Միջնաբերդ Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան Ասպարեզ լրագրողների ակումբ Սեդա Մելիքյան, քաղաքացի Ժաննա Ալեքսանյան, լրագրող Գայանե Շագոյան, քաղաքացի Լալա Ասլիկյան, քաղաքացի ԻՐԱԶԵԿ ԵՂԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ WWW.HRLORI.AM ՎԵԲ-ՊՈՐՏԱԼԻՑ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների