Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

HUMAN RIGHTS WATCH. «ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԷԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ, ՈՎՔԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԱՐԴԱՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ»


Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունը հետեւել է Հայաստանի նախագահական ընտրություններին ու փետրվարի 21-ին ներկայացրել է իր դիտարկումներն ու եզրակացությունը. արձանագրվել են հարձակումների ու ծեծի դեպքեր:

«Հայաստանի կառավարությունը պետք է ուսումնասիրի ընտրությունների դիտորդների և լրագրողների վրա հարձակումների մասին հայտարարություննեը», - ասվում է Human Rights Watch կազմակերպության եզրակացության մեջ:
  Կազմակերպությունը զրուցել է տուժածների հետ ու պարզել, որ հակառակորդները ծեծել և սպառնացել են ընդիմադիր կուսակցության ակտիվիստներին, տեղական դիտորդներին և լրագրողներին, ովքեր փորձել են գրանցել ընտրատեղամասերում տեղի ունեցող կեղծիքները:
  «Այս ընտրությունների խախտումներն ուղղված էին հենց այն մարդկանց, ովքեր փորձում էին ապահովել արդար քվեարկություն»,-ասել է Հոլլի Քարտները՝ Human Rights Watch Եվրոպայի և կենտրոնական Ասիայի նախագահը:
  Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պիտի անկախ և արագ ուսումնասիրություն անցկացնի՝ հաստատելու, որ իրենք երբեք չեն հանդուրժի սպառնալիքներ:
  Human Rights Watch-ը արձանագրել է ընդդիմության ներկայացուցիչների, լրագրողների ու դիտորդների նկատմամբ սպառնալիքների ու անգամ բռնության 9 դեպք: Դրանցից մի քանիսը տեղի է ունեել ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ:
  Կազմակերպությունը նշում է, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին ծեծի են ենթարկել և գողացել նրա տեսախցիկն ու ձայնագրիչը, երբ նա փորձել է պարզել, թե ինչ իրարանցում է Էրեբունի համայնքի ընտրատեղամասերից մեկում:
  «Ա1+» հեռուստատեսության օպերատորին նույնպես ծեծել են և վերցրել նրա տեսախցիկը: «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը և դիտորդ Զարուհի Փոստանջյանը եւս հարձակման են ենթարկվել ընտրատեղամասի աշխատակիցների կողմից, երբ փորձ են բողոքել կեղծիքի դեմ:
  Լևոն Տեր-Պետրոսյանի տասնյակ հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել Երևանի փողոցները՝ բողոքելու ընտրությունների արդյունքների դեմ, ինչը նրանց կարծիքով համատարած ընտրակեղծիքի արդյունք է:
  «Հայկական կառավարությունը պետք է հավաստիացնի, որ ցուցարարների հետ ոչինչ չի պատահի,-ասել է Քարտները: - Հայաստանը ձգտում է դառնալ ժողովրդավարական երկիր. սա նշանակում է, որ մարդիկ պետք է ազատ լինեն իրենց ընրության մեջ»:
  Հայաստանում թերություններով լի ընտրություններն և ընդդիմության ճնշումները նորույթ չեն, ասվում է եզրակացության մեջ: 2003 թվականի մարտին Human Rights Watch-ը արձանագրել էր քվեաթերթիկների համատարած լցոնում, ինչպես նաեւ ընդդիմության անդամների մասսայական ձերբակալումներ, ցուցարարների նկատմամբ բռնության գործադրում եւ հարձակում ընդդիմության շտաբերի վրա 2004թ. ապրիլին:
  ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.echannel.am/?topic_id=1508
  ԻՐԱԶԵԿ ԵՂԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ
WWW.HRLORI.AM ՎԵԲ-ՊՈՐՏԱԼԻՑ



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը