Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«Բերման էին» ենթարկել ընտրողներին
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ
/2008-Փետրվար-24/
Փետրվարի 24-ին, ժամը 16:00-ին, Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Հանրահավաքի մասին հայտարարությունը տրվել էր նախորդ օրը տեղական «Լոռի» հեռուստաընկերությամբ: Ըստ մեր դիտարկումների, հանրահավաքին մասնակցում էին բյուջետային հիմնարկների աշխատակիցներ՝ բժիշկներ, տնօրեններ, ուսուցիչներ, էլցանցի աշխատակիցներ: Դեղին և սպիտակ պետհամարանիշով մեքենաներով հանրահավաքի մասնակիցներ էին բերվել Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Գուգարքի տարածաշրջանի բնակիչներ: Ժամը 15:00-ին փակվել էր «Հայքի» հրապարակը: Ամբողջ միջոցառումը ցույց տվեց, որ վարչական ռեսուրսների լայնորեն կիրառմամբ հերթական անգամ հանրահավաքին «բերման էին» ենթարկել ընտրողներին, որոնք իրենց աշխատանքի և զբաղմունքի բնույթով կախվածության մեջ են գտնվում իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմիններից: Սա հանդիսանում է քաղաքացիների խաղաղ ցույցերի և միավորումների ազատության կոպիտ ոտնահարում՝ մասնակցելուն պարտադրելու ձևով: Վարորդներից կամ նախընտրական շտաբներից որևէ բողոք չենք ստացել Լոռու մարզի այլ համայնքներից Վանաձոր տեղափոխելու ընթացքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից խոչընդոտների մասին: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ իշխանական կուսակցությունը և նրա համակիրները գտնվում են արտոնյալ պայմաններում, ի տարբերություն ընդիմադիր ուժերի: Տեղի ունեցածը վերստին վկայում է գործող իշխանությունների իրական բնույթը, և այն, թե ինչպիսի երկիր է մեզ առաջնորդում կեղծիքներով և բռնություններով զավթած իշխանական ռեժիմը: ԻՐԱԶԵԿ ԵՂԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ WWW.HRLORI.AM ՎԵԲ-ՊՈՐՏԱԼԻՑ
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների