Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

2008թ.նախագահական ընտրությունների քվեարկության դիտարկումների նախնական արդյունքներ


43 ընտրատեղամասերում դիտորդների կողմից իրականացված քվեարկության դիտարկումները թույլ են տալիս եզրակացնելու, որ 2008թ. նախագահական ընտրությունների քվեարկությունն անցել է օրենսդրությամբ սահմանաված կարգի էական խախտումներով:

Քվեարկությունն ընթացել է այնպիսի մթնոլորտում, որը ընտրողների վրա հոգեբանական ճնշում է գործադրել՝ նրանց դեպի հատուկ նախանշված թեկնածուի օգտին քվեարկելուն ստիպելու նպատակով: Ընտրատեղամասային հանձնաժողովները թեև սահմանված է եղել ՀՀ «Ընտրական օրենսգրքի» համաձայն, սական ընտրական հանձնաժողովների և վստահված անձանց կազմը տեղամասերում բովանդակային առումով եղել է միատար: Սա նպաստել է, որ ընտրատեղամասերում քվեարկության կարգի այնպիսի խախտումները, որոնք կարող են էական ազդեցություն թողնել ընտրությունների արդյունքների վրա, հանձնաժողովի կողմից չի կանխվել:
  Մասնավորապես.
  • ընտրատեղամասերում իրականացվել է բաց քվեարկություն կամ ընտրողները քվեարկելուց հետո փորձել են հանձնաժողովի հատուկ անդամների կամ վստահված անձանց ցույց տալ, թե ում օգտին են քվեարկել:
  • Ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձանց ոչ թե օգնել են, այլ նրանց փոխարեն փաստացի քվեարկել են այլ անձինք: Նման դեպքեր տեղամասերում գրանցվել են տվյալ տեղամասում քվեարկությանը մասնակցած անձնաց թվի 10 տոկոսի չափով:
  • ընտրատեղամասային հանձնաժողովի կազմում եղել են միևնույն ընտանիքի, նույն աշխատանքային կոլեկտիվի անդամներ, որոնք թեև ներկայացված են եղել դատարանի, ՀՀ նախագահի կողմից, երբեմն նույնիսկ ՀՅԴ և ՕԵԿ կուսակցությունների, սակայն իրենց գործողություններով աջակցել են Հայասատանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին:
  19-ին Հելսինկայն Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի
գրասենյակը դիտորդություն է իրականացրել Լոռու մարզի 43 ընտրատեղամասերում:
  29/01 թիվ 3 գիշերօթիկ դպրոց
  • Ժամը 15:20-ի սահմաններում եղել է կուտակում, հանձանաժողովի նախագահը դիտորդի դիտողությունից հետո հատուկ միջոցառումներ է ձեռնարկել կուտակումը կանխելու նպատակով:
  • Հանձնաժողովի նախագահը կնիքը հանելուց անմիջապես հետո թանաքոտել է՝ չստուգելով կնիքի չոր լինելը:

• Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը ժամը 09:05-ի սահմաններում հերթականությամբ վերցրել է ընտրողների անձնագրերը և նայել, դիտորդի դիտողությունից հետո հանձնաժողովի նախագահը կանխել է խախտումը:
  • Հանձնաժողովի նահագահը Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձի իրավունքն է խախտել՝ չտրամադրելով տեղեկություն արդեն քվեարկած ընտրողների քանակի վերաբերյալ:
   29/03 5-րդ դպրոց
  • 13:30-ի սահմաներում տեղամասային հանձանաժողովի նախագահ Վ. Եխշատյանն ինքն է փոխարինել քվեարկության ծրարները կնքող և անձնագրերի վերջին էջը դրոշմակնքող հանձնաժողովի անդամին: Այդ ընթացքում մի քաղաքացու անձնագրում դրոշմակնիք չի դրվել: Դիտորդը պահանջել է արձանագրել խախտումը, նախագահը հրաժարվել է: Դիտորդը կազմել հատուկ կարծիք, սակայն հանձնաժողովի նախագահը չի ստորագրել:
  • 10:00-ց մինչև 13:00-ն ընտրատեղամասում կուտակումներ են եղել, դիտորդի միջամտությամբ հանձնաժողովի նախագահը սկսել է քվեարկողներին մեկ-մեկ թողնել ներս:
  • քվեախցիկները դրված են եղել սեղանին՝ դեմքով դեպի հանձնաժողովը, քվեախցիկների ներքևի մասը բաց է եղել և քվեարկելիս քաղաքացիները քվեաթերթն այնպես են պահել, որ քվեարկությունն երևացել է:
  29/10 թիվ 40 մանկապարտեզ
  • Տեղամասում պարբերաբար ներկա են գտնվել կողմնակի անձինք, սկզբում հանձնաժողովի նախագահը ոչինչ չի արել, և միայն, երբ դիտորդը ներկայացրել է իր դիտորղությունները, նախագահը դուրս է հրավիրել, սակայն հրաժարվել է արձանագրություն կազմել:
  • Տեղամասում միաժամանակ ներկա է գտնվել Սերժ Սարգսյանի երկու անձ, որի վերաբերյալ ևս նախագահն արձանագրություն չի կազմել և դուրս է հրավիրել, միայն դիտորդի դիտողությունից հետո:
  • Ընտրողներն առանց քվեաթերթիկները ծրարում տեղավորելու դեպի դուրս ծալած դուրս են գալիս քվեախցերից:
  29/11 թիվ 30 դպրոց
  • 12:40-14:00 միանգամից քվեարկության է մասնակցել 273 մարդ, որի հետևանքով տեղամասում կուտակումներ են եղել:
  • 14:00-ի մոտերը մի քաղաքացի է ներկայացել քվեարկության ու բողոքել, որ իր անձնագիրը տարել են՝ խոստանալով, որ փող կտան: Նույն ձևով երեկոյան 17:30-ի տեղամաս է ներկայացել մեկ այլ կին: Վերջինիս մի տղամարդ դուրս է տարել, հետո միասին ներս են եկել, նույն կինը քվեարկելուց հետո փորձել է ցույց տալ, որ ինքը խոսքի տերն է:

• Քվեաթերթիկները հաշվելիս դիտորդն արձանագրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմ քվեարկած 1 թերթիկ դրված է Սերժ Սարգսյանի փաթեթում: Սերժ Սարգսյանի քվեաթերթիկների փաթեթը վեարհաշվարկելուց հետո պարզվելէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած ևս 6 թերթիկ հաշվել են Սերժ Սարգսյանի օգտին:
  ՈՒշագրավ փաստեր
  • Քվեաթերթիկի վրա մի քաղաքացի նշել է.«Ինձ փող չեն տվել, ոչ մեկին չեմ ընտրելու»:
  29/29 թիվ 2 միջնակարգ դպրոց

• Ընտրական տեղամասից 40մ հեռավորության վրա փակցված են եղել Սերժ Սարգսյանի նախընտրական պաստառները, դիտորդի դիտողությունից հետո հանձնաժողովի նախագահը խանութի աշխատողին դիմել է պաստառները հանելու համար: Հանձնաժողովի նախագահը մերժել է: Դիտորդի կողմից կազմվել է արձանագրություն:
  • «07» տաքսի ծառայության աշխատակիցները քաղաքացիներին տեղափոխել են ընտրական տեղամասեր:
  • Ընտրողների մի մասը խցիկում քվեարկելուց հետո առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու մոտեցել է քվեատուփի մոտ: Հանձնաժողովի նախագահը քայլեր չի ձեռնարկել նման դեպքերը կանխարգելելու համար:
  • Անչափահաս քաղաքացին փորձել է օգնել ընտրել իր տատիկին և պապիկին: Դիտորդի դիտողությունից հետո կանխվել է:
  • Մի ընտրող քվեախցիկից դուրս գալուց հետո հանձնաժողովի անդամներին է մոտեցել, ցույց տվել քվեաթերթիկը և բարձրաձայն արտասանել, թե ում է ընտրել:
  • Ոչ սահմանված նշումով քվեաթերթիկը ճանաչվել է վավեր Սերժ Սարգսյանի վստահված անձի արձագանքից հետո:
  • Ծեր ընտրողը դիտորդին խոստովանել է, որ ընտրության գալիս իրեն 5000 դրամ են տվել:
  29/08 թիվ 17 միջնակարգ դպրոց
  • Զիվորական համազգեստով մի քաղաքացի քվեարկելուց հետո հեռախոսով նկարել է իր քվեաթերթիկը ու դուրս եկել:
  • «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի դիտորդը աշխատել է Ս.Սարգսյանի օգտին:
  • 0532 Լ պետհամարանիշով միկրոավտոբուսն անընդհատ քաղաքացիների է տեղափոխել ընտրական տեղամաս:
  • Ժամը 10:45-ին 2334 Լ պետհամարանիշով միկրոավտոբուսը քաղաքացիներին տեղափոխել է տեղամաս:
  • Ժամը 10:45-ին տեղամասում 15-ից ավելի ընտրող է եղել, այդ նույն ժամին կուտակումներ է եղել նաև բակում:
  • Ժամը 13:00-ին ընտրական տեղամասում եղել է 23 ընտրող:
  • Ժամը 13:10-ին ընտրողներից մեկը բաց է քվեարկել:
  30/02 թիվ 18 միջնակարգ դպրոց
• Նիստը բացվել է 7:17 րոպեին:
  • «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի դիտորդը թիվ 18 դպրոցի ռազմագիտության ուսուցիչն էր, իսկ դպրոցի տնօրենը հանձնաժողովի նախագահը:
  • «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն»-ի դիտորդը՝ առնիկ Աքուլյանը, խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի նախընտրական շտաբի պետ է եղել, այժմ աշխատում էր Սերժ Սարգսյանի համար:
  • Վստահված անձինք և վերը նշված դիտորդները ժամանակ առ ժամանակ մոտենում էին ընտրության եկած քաղաքացիներին, զրուցում նրանց հետ, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա» ՀԿ-ի դիտորդի դիտողությունից հետո հանձնաժողովի նախագահը կանխեց երևույթը, սակայն ժամանակ առ ժամանակ դա էլի կրկնվում էր:
  • Վստահված անձինք զանգում էին իրենց ծանոթ ընտրողներին և կանչում ընտրելու:
  • Մի քաղաքացի բարձրաձայն հայտնել է, թե ում է ընտրելու, դեպքի վերաբերյալ արձանագրություն չի գրվել:
  • Ընտրողներից մեկը առանց քվեախցիկ մտնելու քվեաթերթիկի վրա նշում է կատարել, արձանագրություն չի կազմվել:
  • Ժամը 16:30-ից տեղամասում մեծ կուտակումներ են եղել:
  • 18:50-ին մի քաղաքացի ցանկացել է ընտրել անձնագրային բաժնից վերցրած տեղեկանքով, որը չէր հանդիսանում 9-րդ ձև, դիտորդի դիտողությունից հետո խախտումը կանխվել է:
  • Արդյունքներն ամփոփելիս 4 անվավեր քվեաթերթիկ ճանաչվել են վավեր, 2 քվեաթերթիկը Սերժ Սարգսյանի օգտին է եղել, 2-ը՝ Արթուր Բաղդասարյանի:
  • Ժամը 20:00-ից հետո տեղամասում, բացի ոստիկաններից ներկա է եղել նաև դպրոցի պահակը:
  • Տեղամասում պարբերաբար ներկա գտնվող քաղաքացիներից մեկը սպառնացել է ընտրողներից մեկին:
  • Քաղաքացիներն ընտրության գալուց առաջ անձնագրերը ձեռքներին մտել են մոտակայում գտնվող Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ, նոր մտել տեղամաս քվեարկելու:
  • Մի քաղաքացի, որը աշխատում էր Ս.Սարգսյանի նախընտրական շտաբում ընտրելուց հետո իր հետ ընտրության եկած մոտ 4 հոգու անձնագրերը հավաքել է՝ ասելով, որ կտանի շտաբ հետո շենքում կտա իրենց անձնագրերը: «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա» ՀԿ-ի դիտորդին ասել է, որ իրենց այդպես են ասել:
  30/14 թիվ 5 մանկապարտեզ
  • Քվեարկության եկած քաղաքացին ներկայացել է Սերժ Սարգսյանի բուկլետը ձեռքին ու բացատրել, որ այսօր շտաբում են տվել, ու ասել, որ չմոռանա՝ ում ընտրի: Դիտորդի պահանջով կազմվել է արձանագրություն:
  • Քվեարկությունից հետո քաղաքացու անձնագրում դրոշմակնիք չի դրվել: Կազմվել է արձանագրություն:
  30/18 թիվ 9 միջնակարգ դպրոց
  • Ընտրական տեղամասում պարբերաբար ներկա են գտնվել կողմնակի անձինք:
  • Ընտրական տեղամասում եղել են կուտակումներ, հանձնաժողովի նախագահն այդ կապակցությամբ ձեռնարկել է հատուկ միջոցառումներ:
  • Նախագահի՝ տեղամասում ներկա չլինելու և քվեաթերթիկների նոր հարուրյակ չտրամադրելու պատճառով քվեարկությունն ավելի քան 10 րոպեով դադարեցվել է:
  • 2 քվեաթերթիկի ետևում առկա է եղել հանձնաժողովի միայն 2 անդամի ստորագրությունը, հանձնաժողովի 3-րդ անդամը ստորագրել է և հանձնել քվեաթերթիկն ընտրողին:
  • Ընտրական տեղամասում ներկա են եղել միևնույն վստահված անձի 2 ներկայացուցիչ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից:
  30/22 1-ին երաժշտական դպրոց
• Տեղամասում միաժամանակ ներկա են եղել Սերժ Սարգսյանի երկու վստահված անձինք: Դիտորդը դիտողություն է արել նախագահին, որից հետո մեկը դուրս է եկել:

• Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը քվեախցերին մոտ է կանգնած եղել, այնքան, որ հնարավոր է եղել տեսնել քվեարկությունը: Նախագահը դիտողություն է արել, սակայն վստահված անձը չի հեռացել: Նախագահն արձանագրություն է կազմել քվեարկության կարգի խախտման վերաբերյալ, և նրան դուրս արել:
  30/27 թիվ 1 միջնակարգ դպրոց
  • Հանձնաժողովի նախագահը կնիքը հանելուց անմիջապես հետո թանաքոտել է՝ չստուգելով կնիքի չոր լինելը: Վստահված անձի կողմից պահանջվել է արձանագրություն գրել, սակայն հանձնաժողովի նախագահը չի կազմել:
  • Մոտավորապես ժամը 11:30-14:30-ի սահմաններում 2 միկրոավտոբուսով՝ մեկը դեղին պետհամարանիշով, ընտրողներին տեղափոխել են ընտրական տեղամաս և առաջացել են կուտակումներ: Ոչ մի միջոցառում կուտակումը կանխելու համար չի ձեռնարկվել:
  30/29 թիվ 3 դպրոց
  • Ընտրական տեղամասում 1 ժամից ավելի եղել է կուտակում, նույնիսկ 30 ընտրողից ավելի ընտրող է միաժամանակ եղել տեղամասում, հանձնաժողովի նախագահը ոչ մի համապատասխան միջոց չի ձեռնարկել կուտակումը կանխարգելելու համար:
  • Հանձնաժողովի նահագահը դրոշմակնքել է անձնագրի կազմը:
  • Քվեաթերթիկների ամփոփման ժամանակ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների մեջ վստահված անձը նկատել է առանց նշումի քվեաթերթիկ, որը հաշվվել է որպես նրա օգտին քվեարկած ձայն: Դիտորդն առաջարկել է վերստուգել քվեաթերթիկները, սակայն քվեարկությամբ հանձնաժողովը նման որոշում չի կայացրել: Նույն քվեաթերթիկների մեջ դիտորդը հայտնաբերել է մեկ չսահմնաված նմուշի քվեաթերթիկ, որը հաշվվել է Սերժ Սարգսյանի օգտին: Քվեաթերթիկը Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած ձայների ընդհանուր թվից չի հանվել:
  • 29 ընտրական տեղամասում հնաձնաժողովի նախագահը սահմանափակվել է դիտորդի և վստահված անձանց տեղաշարժման իրավունքը:
  • Ընտրական տեղամասում մի քանի անգամ ներկա են գտնվել այլ անձինք, որոնք դիտորդի դիտողությունից հետո հանձնաժողովի նախագահի կողմից դուրս են հրավիրվել:
  • Մի քվեախցիկում դիտորդի կողմից արձանագրվել է 3 ընտրողի միաժամանակյա քվեարկություն:
  • Հանձնաժողովի նախագահը կնիքը հանելուց անմիջապես հետո թանաքոտել է՝ չստուգելով կնիքի չոր լինելը:
  • Ընտրական տեղամասում միաժամանակ ներկա են գտնվել Սերժ Սարգսյանի 2 վստահված անձ:
  • Հանձնաժողովի նախագահն անընդհատ շրջել է քվեախցիկների մոտ և մեկ-երկու անգամ նայել է քվեախցիկի մեջ, ընտրողներից մի քանիսն էլ դրսում բողոքել են, որովհետև նրանց կարծիքով նախագահը տեսել է, թե ում են իրենք ընտրել:
  30/33 Վանաձորի մշակույթի պալատ
  • 12:00-16:00 քաղաքացիներին խմբերով քվեարկության են հատուկ միկրոավտոբուսներով 06LU, որի պատճառով տեղամասում կուտակումներ են առաջացել: Դիտորդի դիտողությամբ նախագահը կարգավորել է, և ներս է թողել մեկ-մեկ:
  • 15:30-16:00 մի քաղաքացի քվեարկել է անձնագրի պատճենով, դիտորդի պահանջով այս փաստն արձանագրվել է:
  • Առավոտյան 8:00 մինչև 18:40-ն ընկած հատվածում տեղամասում միաժամանակ ներկա են գտնվել Սերժ Սարգսյանի երկու վստահված անձ:
  • 12:00-16:00-ն քաղաքացիները քվեախցերից դուրս են եկել քվեաթերթիկները դեպի դուրս ծալած, առանց ծրարների մեջ տեղավորելու, քվեատուփի մեջ գցելուց առաջ փորձել են ցույց տալ Սերժ Սարգսյանի վստահված անձին: Դիտորդը դիտողություն է ներկայացրել, սակայն արձանագրություն չի կազմվել:
  • Տեղամասի լուսամուտից 12:00-16:00-ն ընկած հատվածում քվեարկությանը հետևել են երկու անձինք:
  31/03 թիվ 25 միջնակարգդպրոց
  • Ընտրողներից մի քանիսը խցիկում քվեարկելուց հետո առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու մոտեցել է քվեատուփին, հանձնաժողովի նախագահի կողմից ձեռնարկվել է հատուկ միջոցառում խախտումը կանխելու նպատակով:
  • Մի ընտանիքից 2 անձ փորձել են միաժամանակ մի քվեախցիկում քվեարկել, դիտորդի դիտողությունից հետո հանձնաժողովի նախագահը կանխել է խախտումը:
  • Ընտրողներից մեկը, որը հանդիսացել է այլ տեղամասի հանձնաժողովի անդամ, մեկ այլ ընտրողի ցույց է տվել իր՝ արդեն Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկը և ասել.« Տես, թե որտեղ պիտի քվեարկես»:
  • Հանձնաժողովի քարտուղարի՝ Խաչատրյան Նվարդի սեղանին դրված է եղել Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը: Դիտորդի դիտողությունից հետո գրքույկը վերցրել են սեղանից:
  • Հանձնաժողովի նախագահի կողմից խախտվել է վստահված անձի և դիտորդի տեղաշարժման իրավունքը:
  • Առավոտյան Ժամը 10:30-12:30-ի սահմաններում գոյացել են կուտակումներ: Իրավապահ մարմինների կողմից կանխվել է քաղաքացիների կողմից՝ ուժ գործադրելով տեղամաս մտնելը:

31/05 թիվ 25 դպրոց
  • Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների մեծ մասը ծալած են եղել դեպի դուրս:
  31/15 թիվ 8 միջնակարգ դպրոց
  • 2 ընտրող չեն թույլատրել կնիքել իրենց անձնագրում:
  31/24 գյուղ Դեբեդ
  • Քվեախցիկի վերևում ամրացված է եղել էլեկտրական լար՝ փոքր լուսավորիչ սարքով: Դրա առկայությունը հոգեբանական ճնշում է առաջացրել, և կարող էր մեկնաբանվել որպես փոքր տեսախցիկ: Վստահված անձինք, դիտորդները մի քանի անգամ առաջարկել են հանել այն կամ գոնե ծածկել, քանի որ միևնույն է միացված չէ, և լույս չի տալիս: Հանձնաժողովի նախագահը մերժել է:
  ՈՒշագրավ փաստեր
  • տեղամասում քվեարկել է 507 մարդ, որից 48-ն ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չի ունեցել, որի առնչությամբ հանձնաժողովի նախագահն արձանագրություն է կազմել
  31/25 գյուղ Եղեգնուտ
  • Հանձնաժողովի նախագահն անընդհատ տարբեր ժեստերով խոսացել է համագյուղացիների հետ:
  • Տեղամասում միաժամանակ ներկա են գտնվել Սերժ Սարգսյանի վստահված 2 անձինք:
  31/35 Ալավերդի
• Հանձնաժողովի նախագահը կնիքը բացելուց հետո հնարավորություն չի տվել ներկաներին ստուգել արդյոք կնիքը չոր է, թե ոչ: Դիտորդի դիտողությամբ այդ կապակցությամբ կազմվել է արձանագրություն:
  Փետրվարի 19-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ժամը 18:00-ի դրությամբ Լոռու մարզի տարբեր ընտրատեղամասերից դիտորդների քվեարկության կարգի վերաբերյալ ահազանգերի կապակցությամբ հաղորդումներ է ուղարկել թիվ 29, 30, 31 ընտրատարածքային հանձնաժողովներին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
   Մասնավորապես՝
  • թիվ 29/08 ընտրատեղամասում տեղի են ունեցել կուտակումներ: Ընտրական տեղամասում գտնվել է մոտ 50 մարդ և իրավիճակը դարձել է անվերահսկելի:
  • Թիվ 29/21 ընտրատեղամասում տեղի է ունեցել բաց քվեարկություն: Բոլոր քվեարկողները քվեարկելուց հետո հրապարակավ ցուցադրել են քվեաթերթիկը, նոր տեղավորել ծրարում: Մեր ահազան
ից հետո ընտրական հանձնաժողովի նախա
գահի կողմից միջամտություն չի եղել և բաց քվեարկությունը շարունակվել է: Սերժ Սարգսյանի վստահված անձը հատուկ գրիչներ է տրամադրել ընտրողներին և հետ վերցրել ընտրելուց հետո: Երկու քաղաքացիներ այլ անձնագրերով ստացել են քվեաթերթիկներ, կատարել են նշումը, սակայն արկղը գցելուց առաջ տվյալ փաստը նկատվել է դիտորդի կողմից, այնուհետև հանձնաժողովի անդամը թույլ չի տվել քվեաթերթիկը գցել արկղը:
  • Թիվ 29/23 ընտրատեղամասից ահազանգ ենք ստացել, որ քվեաթերթիկները հանվել են ընտրատեղամասից և տեղափոխվել գյուղապետարան:
  • Թիվ 30/29 ընտրական տեղամասում սահմանափակել են մեր դիտորդի տեղաշարժման իրավունքը:
  • Թիվ 30/29, 30/27, 30/09, 30/10 ընտրական տեղամասում տեղի են ունեցել կուտակումներ: Տվյալ փաստը ֆիքսվել է մեր դիտորդների կողմից: Հանձնաժողովի նախագահները ոչ մի համապատասխան միջոց չեն ձեռնարկել կուտակումները կանխելու համար:
  • Թիվ 30/25 ընտրական տեղամասում մեր դիտորդները արձանագրել են մի քվեախցում երկու հոգու միաժամանակյա քվերակություն:
Կենտրոնական Ընտրական հանձնաժողովին ուղարկվել են 2 հաղորդումներ:
  • Թիվ 32/02 ընտրատարածքում դիտորդական առաքելություն իրականացնող մեր դիտորդի նկատմամբ կիրառվել են ճնշումներ, որոնց հետևանքով մեր դիտորդը ստիպված է եղել լքել ընտրատարածքը:
  • Թիվ 31/15 ընտրատեղամասում տեղի է ունեցել անձնագրի մեջ առանց կնիքի քվեարկության 2 դեպք, որը ֆիքսվել է մեր դիտորդի կողմից, սակայն հանձնաժողովի կողմից արձանագրություն չի կազմվել:
  • Թիվ 31/45 ընտրատարածքում դիտորդական առաքելություն է իրականացրել «Ընտրությունը Քոնն է» ՀԿ-ն ներկայացնող յուլնարա Ֆրունզիկի Ռամազյանը /դիտորդական վկայական 1762/, որը միաժամանակ հանդիսանում է ՀՀԿ-ի անդամ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկել է դադարեցնել «Ընտրությունը Քոնն է» ՀԿ-ի դիտորդական առաքելությունը և նրանց անդամներին դուրս հրավիրել ընտրական տեղամասերից:


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը