Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Քվեարկության օրվա խախտումները թիվ 29, 30, 31 ընտրատարածքներում
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ
/2008-Փետրվար-20/
Փետրվարի 19-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ժամը 18:00-ի դրությամբ Լոռու մարզի տարբեր ընտրատեղամասերից դիտորդների քվեարկության կարգի վերաբերյալ ահազանգերի կապակցությամբ հաղորդումներ է ուղարկել թիվ 29, 30, 31 ընտրատարածքային հանձնաժողովներին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Մասնավորապես՝ • Թիվ 29/08 ընտրատեղամասում տեղի են ունեցել կուտակումներ: Ընտրական տեղամասում գտնվել է մոտ 50 մարդ և իրավիճակը դարձել է անվերահսկելի: • Թիվ 29/21 ընտրատեղամասում տեղի է ունեցել բաց քվեարկություն: Բոլոր քվեարկողները քվեարկելուց հետո հրապարակավ ցուցադրել են քվեաթերթիկը, նոր տեղավորել ծրարում: Մեր ահազանգից հետո ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից միջամտություն չի եղել և բաց քվեարկությունը շարունակվել է: Սերժ Սարգսյանի վստահված անձը հատուկ գրիչներ է տրամադրել ընտրողներին և հետ վերցրել ընտրելուց հետո: Երկու քաղաքացիներ այլ անձնագրերով ստացել են քվեաթերթիկներ, կատարել են նշումը, սակայն արկղը գցելուց առաջ տվյալ փաստը նկատվել է դիտորդի կողմից, այնուհետև հանձնաժողովի անդամը թույլ չի տվել քվեաթերթիկը գցել արկղը: • Թիվ 29/23 ընտրատեղամասից ահազանգ ենք ստացել, որ քվեաթերթիկները հանվել են ընտրատեղամասից և տեղափոխվել գյուղապետարան: • Թիվ 30/29 ընտրական տեղամասում սահմանափակել են մեր դիտորդի տեղաշարժման իրավունքը: • Թիվ 30/29, 30/27, 30/09, 30/10 ընտրական տեղամասում տեղի են ունեցել կուտակումներ: Տվյալ փաստը ֆիքսվել է մեր դիտորդների կողմից: Հանձնաժողովի նախագահները ոչ մի համապատասխան միջոց չեն ձեռնարկել կուտակումները կանխելու համար: • Թիվ 30/25 ընտրական տեղամասում մեր դիտորդները արձանագրել են մի քվեախցում երկու հոգու միաժամանակյա քվերակություն: Կենտրոնական Ընտրական հանձնաժողովին ուղարկվել են 2 հաղորդումներ: • Թիվ 32/02 ընտրատարածքում դիտորդական առաքելություն իրականացնող մեր դիտորդի նկատմամբ կիրառվել են ճնշումներ, որոնց հետևանքով մեր դիտորդը ստիպված է եղել լքել ընտրատարածքը: • Թիվ 31/15 ընտրատեղամասում տեղի է ունեցել անձնագրի մեջ առանց կնիքի քվեարկության 2 դեպք, որը ֆիքսվել է մեր դիտորդի կողմից, սակայն հանձնաժողովի կողմից արձանագրություն չի կազմվել: • Թիվ 31/45 ընտրատարածքում դիտորդական առաքելություն է իրականացրել «Ընտրությունը Քոնն է» ՀԿ-ն ներկայացնող Գյուլնարա Ֆրունզիկի Ռամազյանը /դիտորդական վկայական 1762/, որը միաժամանակ հանդիսանում է ՀՀԿ-ի անդամ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկել է դադարեցնել «Ընտրությունը Քոնն է» ՀԿ-ի դիտորդական առաքելությունը և նրանց անդամներին դուրս հրավիրել ընտրական տեղամասերից:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների