Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Ի՞նչ կարող ենք անել, կանչել են, եկել ենք…
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ
/2008-Փետրվար-16/
2008թ-ի փետրվարի 16-ին Վանաձորի թիվ 9 դպրոցի տնօրեն Էդիտա Վարդանյանը ժամը 15:10-ին համադպրոցական ծնողական ժողով է հրավիրել: «Մեր թեկնածուն համար ութն է, ընտրություն կատարելիս ընտրեք համար ութը», - 80-100 ծնողի մասնակցությամբ ժողովում հայտարարել է նա: Նույն բովանդակությամբ էլ դպրոցի տնօրենը, որը միաժամանակ հանդիսանում է նույն դպրոցի շենքում տեղակայված 30/18 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը՝ առաջադրված Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից, շարունակել է իր ելույթը: «Դեպի առաջընթաց և բարելավում, բոլոր ճանապարհները կապված են Հայաստանի հանրապետական կուսակցության և նրա թեկնածու Սերժ Սարգսյանի հետ»,- ասել է նա: Նա մասնակիցներին տեղեկատվություն է տրամադրել ՀՀ նախագահի թեկնածուների մասին՝ ընդգծելով, թե նրանցից որի կողմից են բարձրացվել աշխատավարձերը, թոշակները, նպաստները: Հետո սկսել է հակաքարոզչություն անել մյուս թեկնածուների օգտին. «Արթուր Բաղդասարյանը դեռ սկսնակ է, նա չի կարող լավ նախագահ լինել Հայաստանի համար, եթե կարողանար, ԱԺ պատգամավորության ժամանակ մի բան կաներ»: Երբ նրա ելույթից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդները մոտեցել են նրան, փորձել պաշտոնական բացատրություն ստանալ հավաքի վերաբերյալ, տնօրենը սկզբում բացատրել է, որ պարզապես ծնողական ժողով է: Հետո, երբ դիտորդները տեղեկացրել են, որ իրենք ներկա են եղել հանդիպմանը և որակել հավաքը որպես նախընտրական քարոզչություն Սերժ Սարգսյանի օգտին, տնօրենը պատասխանել է.«Ես ուզում եմ, որ իմ և իմ աշակերտների ապագան լինի հուսալի ձեռքերում»: Ժողովին մասնակցած ծնողները դիտորդներին բացատրել են. «Դե կանչել են ծնողական ժողովի, եկել ենք, ի՞նչ կարող ենք անել»: Դեպքի կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում է ուղարկել Ոստիկանության Վանաձորի բաժին, թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովին: Թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին Հարգելի պարոն Սայադյան Մեր կազմակերպությունը 2008թ-ի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: 2008թ. փետրվարի 16-ին ժամը 15:00-ին թիվ 9-ը դպրոցի տնօերն Էդիտա Վարդանյանը ժամը 15:10-ին համադպրոցական ծնողական ժողով է հրավիրել: Հավաքին մասնակցել են նաև մեր կազմակերպության դիտորդները: Նրանք արձանագրել են, որ տնօրենը, որը միաժամանակ հանդիսանում է նույն դպրոցի շենքում տեղակայված 30/18 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը՝ առաջադրված Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից, նախընտրական քարոզչություն է իրականացրել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին: Էդիտա Վարդանյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մեր թեկնածուն համար ութն է, ընտրություն կատարելիս ընտրեք համար ութը»: Նշված միջոցառումը հանդիսանում է ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասի խախտում, այն է՝ «պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին արգելվում է իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս զբաղվել քարոզչությամբ»: Ինչպես նաև 18-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ մասով արգելվում է նախընտրական քարոզչությունն ընտրական հանձնաժողովների անդամներին: ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 139-րդ հոդվածով նման խախտումները պատասխանատվության են հանգեցնում: Գտնում ենք, որ վերը թվարկած խախումները էական ազդեցություն են թողնում 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Ուստի խնդրում ենք ձեռնարկել հրատապ միջոցառումներ նշված խախտումները վերացնելու և կանխարգելելու, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով թիվ 9 դպրոցի տնօրեն Էդիտա Վարդանյանին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Հարգանքներով՝ կազմակերպության նախագահ Ա. Սաքունց ՀՀ ոստիկանության Վանաձորի բաժնի պետին Հարգելի պրն Ա. Համբարյան Մեր կազմակերպությունը 2008թ-ի նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: 2008թ. փետրվարի 16-ին ժամը 15:00-ին թիվ 9-ը դպրոցի տնօերն Էդիտա Վարդանյանը ժամը 15:10-ին համադպրոցական ծնողական ժողով է հրավիրել: Հավաքին մասնակցել են նաև մեր կազմակերպության դիտորդները: Նրանք արձանագրել են, որ տնօրենը, որը միաժամանակ հանդիսանում է նույն դպրոցի շենքում տեղակայված 30/18 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը՝ առաջադրված Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից, նախընտրական քարոզչություն է իրականացրել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին: Էդիտա Վարդանյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մեր թեկնածուն համար ութն է, ընտրություն կատարելիս ընտրեք համար ութը»: Նշված միջոցառումը հանդիսանում է ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասի խախտում, այն է՝ «պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին արգելվում է իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս զբաղվել քարոզչությամբ»: Ինչպես նաև 18-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ մասով արգելվում է նախընտրական քարոզչությունն ընտրական հանձնաժողովների անդամներին: ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 139-րդ հոդվածով նման խախտումները պատասխանատվության են հանգեցնում: Ուստի խնդրում ենք ձեռնարկել հրատապ միջոցառումներ նշված խախտումները վերացնելու և կանխարգելելու համար՝ ՀՀ «Վարչական իրավախախտումների մասին օրենքի» 1401 հոդվածով սահմանված կարգով թիվ 9 դպրոցի տնօրեն Էդիտա Վարդանյանի նկատմամբ պատասխանատվություն կիրառելու միջոցով: Հարգանքներով՝ կազմակերպության նախագահ Ա. Սաքունց
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների