Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Քանի՞ դատավճիռ է կայացվել Լոռու մարզում ՝ թմրանյութի օգտագործման մեղադրանքով


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Իրավական աջակցություն թմրանյութ օգտագործող քաղաքացիներին» ծրագրի շրջանակներում 2007թ օգոստոսի 8-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմին ուղղված գրությամբ խնդրել է տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2006-2007թթ. Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից քանի՞ վճիռ է կայացվել թմրանյութի ձեռքբերման, պահման, օգտագործման և իրացման մեղադրանքով: Խնդրել ենք նշել նաև կիրառված պատժատեսակները:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմի կողմից ստացված պաշտոնական գրության համաձայն՝ Լոռու մարզում պատկերը հետևյալն է.
2006թ-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի
Վանաձորի նստավայրում
կայացվել է 20 դատավճիռ՝ թմրանյութի պահման, օգտագործման, ձեռքբերման և իրացման մեղադրանքով
• ազատազրկման են ենթարվել- 16 անձ
• տուգանքի- 4 անձ
• փորձաշրջանի- 1 անձ
  Ալավերդու նստավայրում
կայացվել է 2 դատավճիռ
• ազատազրկման են ենթարկվել - 2 անձ
  Տաշիրի նստավայրում
կայացվել է 3 դատավճիռ
• ազատազրկման - 1 անձ
• փորձաշրջանի -1 անձ
• տուգանքի-1 անձ
  Սպիտակի նստավայրում
կայացվել է 2 դատավճիռ
• ազատազրկման-1 անձ
• տուգանքի-1 անձ
  Ստեփանավանի նստավայրում
նշված հոդվածներով թմրանյութի ձեռքբերման, պահման, օգտագործման և իրացման մեղադրանքով դատավճիռ չի կայացվել:
  2007թ-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի
Վանաձորի նստավայրում
կայացվել է 24 դատավճիռ
• ազատազրկման - 9 անձ
• փորձաշրջանի -1 անձ
• տուգանքի-14 անձ
  Ալավերդու նստավայրում
կայացվել է 4 դատավճիռ
• ազատազրկման - 2 անձ
• փորձաշրջանի -1 անձ
• տուգանքի-1 անձ
  Տաշիրի նստավայրում
2007թ-ի 1-ին կիսամյակում թմրանյութի ձեռքբերման, պահման, օգտագործման և իրացման մեղադրանքով դատավճիռ չի կայացվել:
2-րդ կիսամյակում կայացվել է 2 դատավճիռ:
• ազատազրկման - 1 անձ
• տուգանքի-1 անձ
  Սպիտակի նստավայրում
2007թ-ի 1-ին կիսամյակում կայացվել է 1 դատավճիռ
• ազատազրկման-1 անձ
2-րդ կիսամյակում դատավճիռ չի կայացվել:
  Ստեփանավանի նստավայրում
2007թ-ի 1-ին կիսամյակում կայացվել է 1 դատավճիռ
• տուգանքի-1 անձ
2007թ-ի 2-րդ կիսամյակում թմրանյութի ձեռքբերման, պահման, օգտագործման և իրացման մեղադրանքով դատավճիռ չի կայացվել:
  Լոռու մարզում 2006-2007թթ. քաղաքացիների կողմից թմրամիջոցների ինքնակամ հանձնաման որևէ դեպք չի գրանցվել:


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը