Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«ՄԽՉՅԱՆԻ ՄՈՒԿԸ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ»
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ
/2008-Փետրվար-06/
Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. նրա ուղղությամբ է նետվել հսկայական սառցե կտոր. բարեբախտաբար առաջին նախագահը չի վնասվել: Փոխարենը նրա անվտանգության ծառայության պետի տեղակալն է մարմնական լուրջ վնասվածքներ ստացել. նախնական տեղեկություններով՝ կոտրված է նրա ծնոտը: Այս պահին նա գտնվում է Արարատի ոստիկանությունում, որտեղ ցուցմունք է տալիս դեպքի կապակցությամբ: Իսկ ամեն ինչ սկսվել է հանրահավաքի ժամանակ: Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման եկած բնակիչները մատնացույց են արել մի քանի կնոջ, ովքեր 5000 դրամի դիմաց պարտավոր էին սադրանք կազմակերպել, ինչը բարեհաջող իրականացրել են: Դրանից հետո առանց պետհամարանիշի ավտոմեքենայից իջած երիտասարդներ սկսել են քարեր նետել դեպի հարթակ, նույնիսկ բետոնի կտորներ: Ապա կռվի են բռնվել թիկնապահներից մեկի՝ Սարգիսի հետ, ում հասցրել են ծանր մարմնական վնասվածքներ: Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի բարձախոսով հայտարարել է. «Սա ուղղակիորեն մահափորձ էր իմ դեմ, եւ այն ինչ կատարվեց՝ Մխչյանի Մկան կազմակերպածն է»: Հետագայում պարզվել է, որ անկարգություններ սադրողը Ջոնիկ Աբրահամյանի որդին է՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին: Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն պահանջելէ քրեական գործ հարուցել փաստի առթիվ: Ի դեպ, առանց պետհամարանիշի ավտոմեքենաների առկայությունը տեսել են տեղում գտնվող մի քանի ոստիկաններ, որոնք չեն պաշտպանել կարգուկանոնը: Տեր-Պետրոսյանը դիմել է մարզպետին՝ Ալիկ Սարգսյանին, ասելով, որ ինքն է պատասխանատու կատարվածի համար: Մարզպետը բարձրացել է հարթակ եւ հայտարարել, որ ես չեմ նկատել այդ անկարգությունը, իսկ երկու-երեք ոստիկանները չեն կարող տեսնել ամեն ինչ. ամեն ինչ ավարտվելուց հետո մարզպետը հայտարարել է. «այս պահից ես եմ պատասխանատու կարգուկանոնի համար եւ կոչ է արել զսպվածության»: «Սիրելի արտաշատցիներ, այս ընտրապայքարում ցանկացած քաղաքական ուժ կարող է իր դիրքորոշումը, իր նկատառումները արտահայտել այսպիսի հանրահավաքների ընթացքում: Խնդրում եմ բոլորիդ` զգոնություն ցուցաբերել, ոչ մի սադրանքի, պրովոկացիայի ենթարկվել պետք չէ, այդպիսի ցուցում իշխանությունների կողմից երբեք չի եղել, որ որեւիցե մեկը փորձի հավաքվածներից ընդդիմանալ կամ որեւէ խոսք ասել: Ես հետեւելու եմ այստեղից, ես ճանաչում եմ բոլորին, չի կարող լինել մի արտաշատցի, որին չճանաչեմ, չի կարող լինել մի արարատցի, որին չճանաչեմ: Ես ինքս անձնապես պատասխանատվություն եմ կրում: Խնդրում եմ` թողեք թող նորմալ, հանգիստ հանրահավաքը անցնի»,- ասել է Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը: Բայց նույնիսկ դրանից հետո լեզվակռիվը շարունակվել է: Տեր-Պետրոսյանը գնացել է Արտաշատի ոստիկանություն եւ տեղեկացրել անձամբ ոստիկանապետին, որ նա պարտավոր է պաշտպանել իրենց անվտանգությունը: ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.a1plus.am/am/?page=issue&iid=57216
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների