Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Կրակել են Ս.Սարգսյանի նախընտրական շտաբների վրա
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ
/2008-Փետրվար-02/
ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատու Ս.Ալեքսանյանից 2008 թ. փետրվարի 1-ին՝ ժամը 10:20-ին, ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ անհայտ անձինք երկու կրակոց են արձակել Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի, Մառի 12 հասցեում գտնվող, ՀՀ նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի ուղղությամբ:Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ սույն թվականի հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը՝ ժամը 02-03-ի սահմաններում անհայտ անձինք հրացանից երկու կրակոց են արձակել Երեւանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի, Մառի 12 հասցեում գտնվող, ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի ուղղությամբ՝ կոտրելով պատուհանների ապակիները: Դեպքի վայրի զննությամբ շտաբի մուտքի դռան դիմաց՝ մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է հրացանի պարկուճի մեջ գնդակներ ամրացնող պոլիէթիլենային երկու ամրիչ, որոնք առգրավվել են: Դեպքի առթիվ 2008 թվականի փետրվարի 1-ին ոստիկանություն Նոր Նորքի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Փետրվարի 1-ին Ս.Ալեքսանյանից ստացվել է երկրորդ ահազանգը, որ կրակել են Երեւան քաղաքի Միկոյան փողոցի թիվ14 շենքի նկուղային հարկում գտնվող, ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի վերեւում տեղակայված վարսավիրանոցի պատուհանի ուղղությամբ, որի հետեւանքով կոտրվել է պատուհանի ապակին: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ սույն թվականի հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը՝ ժամը 02-03-ի սահմաններում անհայտ անձինք հրացանից մեկ կրակոց են արձակել Երեւան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 14 շենքի նկուղային հարկում գտնվող, ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի վերեւում տեղակայված վարսավիրանոցի պատուհանի ուղղությամբ՝ կոտրելով պատուհանի ապակին: Զննությամբ վարսավիրանոցի մուտքի դռան դիմաց՝ երեք մետր հեռավորության վրա հայտնաբերվել եւ առգրավվել է հրացանի պարկուճ մեջ գնդակ ամրացնող պոլիէթիլենային մեկ ամրիչ: Դեպքի առթիվ 2008 թվականի փետրվարի 1-ին ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.genproc.am/main/am/177/3049/
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների