Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՊԱՅԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՏԱԲԻ ՄՈՏ


Այս գիշեր՝ ժամը 2:20 րոպեի սահմաններում Վանաձորորի` Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտական շտաբի մուտքի մոտ պայթեցվել են բենզինով լի երկու շիշ:

Պայթյունի հետեւանքով աստիճանների վրա կրակ է բռնկվել, որը որեւիցե վնաս չի հասցրել: Շտաբի հերթապահը կրակը ջրով արագ կարողացել է հանգցնել: Ի դեպ, շշերից մեկը եղել է հանքային ջրի, իսկ մյուսը՝ շամպայնի շիշ:
Ինչպես «Ա1+»-ին պատմեց շտաբի պետի տեղակալ Ռուբեն Ոսկանյանը, պայթյունից միայն երեք րոպե առաջ է իրենց հերթապահը նկատել, որ շտաբի մոտ մեքենա կա կանգնած, բայց ուշադրություն չի դարձրել, քանի որ այն կանգնած վիճակից արդեն շարժվել է:
Հերթապահը, սակայն, հասցրել է նշմարել, որ մեքենան «ժիգուլի» մակնիշի է եղել: Դեպքի առնչությամբ նախընտրական շտաբը ոստիկանություն հայտարարություն է տվել: Ոստիկանությունն իր հերթին եկել, արձանագրություն է կազմել, լուսանկարել պայթյունի վայրը:
Ռուբեն Ոսկանյանի վստահեցմամբ՝ դեպքից առաջ որեւէ սպառնալիք իրենց հասցեին չի եղել: «Որեւէ կոնկրետ մեկին չենք կասկածում, բայց ընդհանուր առմամբ` կասկածում ենք մեր հակառակորդներին, տվյալ պահին՝ ՀՀԿ-ականներին»,- ասաց նա: Ի դեպ, այսօր երեկոյան Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է անցկացնելու Վանաձորում:
  ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=57017


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը