Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

Նախընտրական շտաբի վտարում


Հունվարի 28-ին ժամը 17.40-ի մոտակայքում Ղափան քաղաքում 30 ոստիկաններ ներկայացել են Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ՝ պահանջելով ազատել տարածքը:

Շտաբի պետ Ռոման Նավասարդյանի խոսքերով՝ ոստիկանները շատ կոպիտ են վերաբերվել շտաբի անդամներին, հրելով և հրմշտելով դուրս արել շտաբի տարածքից: Անգամ թույլ չեն տվել վերցնել փաստաթղթերն ու նախընտրական քարոզչության նյութերը:
  Տարածքը մասնավոր է և գրանցված է մի կնոջ անունով, որն աշխատում է որպես բուժքույր: Վերջինս բանավոր պայմանավորվածությամբ՝ տարածքը վերցրել է 2 ամիս ժամկետով: Սակայն մարզպետը՝ Սուրիկ Խաչատրյանը, բուժքրոջը հրավիրել է իր մոտ և պահանջել դիմում գրել այն մասին, որ իբր նա չի իմացել, որ տարածքն օգտագործվելու է որպես նախընտրական շտաբ և իր դիմումով խնդրում է մարզպետին՝ աջակցել տարածքը հետ վերադարձնելու հարցում:
  Մարզպետը համապատասխան գրություն է ուղարկել ոստիկանություն և դատախազություն՝ բուժքրոջ դիմումին և խնդրանքին ընթացք տալու համար:
Նախընտրական շտաբ են այցելել ոստիկանության աշխատակիցները՝ հայտնելով, որ բողոք կա տարածքի ազատման մասին: «Իհարկե, դա քրեական գործ չէ, քաղաքացիական է, և հարցը կլուծվի դատական կարգով:
  Ըստ շտաբի պետի՝ նրանք սպասում էին, որ դատական նիստը տեղի կունենա հունվարի 30-ին, սակայն, փաստորեն, առանց դատարանի որոշման ոստիկանության կողմից բռնի ուժով շտաբը վտարվել է բանավոր պայմանավորվածությամբ վարձակալած տարածքից:


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը