Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՊԱՍՏԱՌՆԵՐԻՆ ՍՎԱՍՏԻԿԱ ԵՆ ՊԱՏԿԵՐԵԼ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՐԵԼ


Հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը անհայտ անձիք պատռել են նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաստառները, դրանց վրա սվաստիկա պատկերել ու վիրավորական արտահայտություններ գրել:

Ավելի վաղ Վանաձորում պատռել էին ՀՀԿ թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի պաստառները:

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Վանաձորի կենտրոնական շտաբի մուտքի, ինչպես նաև դիմացի մայթի վրա գտնվող ՀՀՇ գրասենյակի մուտքի վերևում փակցված նախկին նախագահի նկարները ներկով սևացվել եւ պատռվել են:
  Նույն ձեռագրով սևացրել են Լևոն Տեր- Պետրոսյանին սատարող «Այլընտրանք» նախաձեռնության մուտքի դուռը, ֆաշիստական տարբերանշան նկարել «Ալընտրանք»-ի և ՀՀՇ գրասենյակի մուտքի դռներին: Ագրեսիվ վերաբերմունքից զերծ չի մնացել նաև թեկնած
ուն, որի հասցեին սեւ ներկով գրել են՝ «Քոռ շուն», «Քոռ սրիկա» արտահայտությունները:
  ՀՀՇ Վանաձորի գրասենյակի ղեկավար, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Վանաձորի կենտրոնական շտաբի պետ Աշոտ Մանուկյանը ասում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 1-ից հետո: Կուսակցականները մինչ այդ գրասենյակում են եղել: Կատարվածի մեջ Աշոտ Մանուկյանը կասկածում է Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական մրցակցի՝ Սերժ Սարգսյանի թիմին:
  Մինչդեռ Վանաձորում խուլիգանական վերաբերմունքի են արժանացել նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանի պաստառները: Քաղաքի կենտրոնական փողոցի մի քանի
շենքերին փակցված վարչապետի նկարները նույն ձեռագրով պոկվել եւ եւ փոխարենը ֆաշիստական տարբերանշաններ են նկարվել:
  Պոկված եւ փչացված պաստառների համար Սերժ Սարգսյանի Վանաձորի գրասենյակը Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին չեն մեղադրում: ՀՀԿ Լոռու մարզային կազմակերպության կազմակերպիչ Սամվել Խալաթյանը թեկնածուների նկարների նկատմամբ նման վերաբերմունքի հեղինակներին համարում է խուլիգաններ: Նա կարծում է, որ դա անում են այս կամ այն թեկնածուին աջակցող երիտասարդները, բայց նրանց գործողությունների մասին թեկնածուի թիմում հաստատ որևէ մեկը չգիտի:
  Խալաթյանն ասում է, որ ՀՀԿ Լոռու մարզային շտաբի պետ, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը հավաքել է կուսակցության երիտասարդական թևին և խստիվ զգուշացրել հեռում մնալ նման երևույթներից:
  «Շատ հավանական է, որ թեկնածուների թիմերն իրենք իրենց նկատմամբ նման գործողություններ կատարեն, որպեսզի սևացնեն մրցակցին»,- չի բացառում է Սամվել Խալաթյանը:
  Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կատարվածի վերաբերյալ դիմել են Ոստիկանության Վանաձորի բաժին:
  Նաիրա Բուլղադարյան, Վանաձոր



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը