Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Փորձել են հրդեհել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակի պատուհանը եւ գուցե` նաեւ գրասենյակը
Հայտարարություններ
/2008-Հունվար-23/
Հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը, մոտավորապես ժամը 4:45-ի հատվածում անհայտ անձինք հրդեհել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակի պատուհաններից մեկը (Գյումրի, Պուշկինի փ., 96): Բենզինով թրջված փալասը հանցագործները դրել են պատուհանագոգին եւ հրդեհել: Ակումբի գիշերային հերթապահները մինչեւ 4:30-ը գտնվել են գրասենյակի առաջին հարկում եւ նրանց անցուդարձը տեսանելի է եղել դրսից: Այն բանից հետո, երբ, հանգցնելով առաջին հարկի լամպերի մեծ մասը, բարձրացել են երրորդ հարկ, եւ նրանցից մեկը 10-15 րոպեից վերադարձել է նախասրահ, այն գտել է ծխով լցված: Չնայած, որ պատուհանը դրսից սկսել է այրվել, ինչի հետեւանքով ճաքել են ապակիները, հրդեհը հանգել է առանց որեւէ միջամտության` մինչեւ հերթապահների վերադարձը: Ակումբի գործունեության 8 տարիների ընթացքում 2 անգամ գողացել են ակումբի էներգասնուցման կաբելը, ակումբի նախագահ Ն.Հակոբյանի ավտոմեքենայի մարտկոցներն ու մագնիտոլաները, մի քանի հեռախոսային անանուն սպառնալիքներ են հնչել հեռախոսով եւ 1 անգամ` պատասխանատվության ենթարկելու ու զգույշ մնալու սպառնալիք է հնչել ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի հասցեին` կոնկրետ պետական պաշտոնյայի բերանից, բայց ակումբի ղեկավարները դժվարանում են հրդեհման այս փորձը կապել որեւէ կոնկրետ անձի կամ ատյանի հետ: Ավելորդ չէ հիշեցնել, որ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը, հրդեհման նախորդած օրը մամլո ասուլիս էր տվել, քննադատելով Գյումրու հարկային տեսչության պետի անգործությունը եւ վատ աշխատանքը, իսկ ասուլիսը բավականին հանգամանալից լուսաբանվել էր տեղական լրատվամիջոցներով: Նախկինում ակումբի էներգասնուցման հաղորդալարերի գողության եւ ակումբի նախագահ Ն.Հակոբյանի ավտոմեքենայի մարտկոցների ու ավտոմագնիտոլաների գողությունների դեպքերի մասին ակումբը համապատասխան հայտարարություններ է տվել ոստիկանությանը (2002-2006թթ.), սկսսվել են հետաքննություններ, որոնք, բացի քաքշուկներն ու հարցաքննություններում ակումբի աշխատակիցների ժամանակի կորուստը, որեւէ արդյունք չեն տվել, ոչ մի հանցագործ չի գտնվել, չի կալանվել, չի դատվել եւ այլն: Հունվարի 19-ի գիշերվա հրդեհման մասին ակումբը չի տեղեկացրել ոստիկանությանը, որովհետեւ այս մարմինը բազմիցս ապացուցել է, որ անկարող է որակյալ եւ արդյունավետ հետաքննություններ ու նախաքննություններ իրականացնել, երբ խնդիրը վերաբերվում է լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների իրավունքների պաշտպանությանը: Ակումբի նախագահ Ն.Հակոբյանի խոսքերով` «Ակումբն ի'նքն իր խնդիրները կկարգավորի մի շարք ինքնապաշտպանական միջոցառումներով»: ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.asparez.am/news/new2008jan/22.01.2008firing-jca-19.1.2008.htm
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների