Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացնում է նախագահական ընտրությունների համակողմանի ուսումնասիրություն
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ Մամլո հաղորդագրություն
/2008-Հունվար-22/
2008թ. հունվարի 21-ից Հելսինկյան Քաղաքացիական Ասամլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է 2008թ. Նախագահական ընտրությունների համակողմանի ուսումնասիրություն Լոռու մարզում:Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչությունն իրականացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 16 կամավորները: Իրականացվող ուսումնասիրությունն ընդգրկում է. Լոռու մարզի 5 քաղաքների՝ Վանաձոր, Ալավերդի, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքների տեղական հեռուստաընկերությունների եթերի մոնիթորինգ 18:00-24:00-ն ընկած հատվածում և տեղական տպագիր մամուլի մոնիթորինգ: Նախագահի թեկնածուների կողմից իրականացվող նախընտրական քարոզչության մոնիթորինգ: Նախընտրական քարոզչության մոնիթորինգ իրականացնելու նպատակով կամավորների համար կազմակերպվել են 2 ուսուցանող սեմինարներ՝ «Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության ԶԼՄ մոնիթորինգ» և «Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության մոնիթորինգ»: «Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության ԶԼՄ մոնիթորինգ» սեմինարն իրականացրել է Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Լևոն Բարսեղյանը կամավորներին սովորեցրեց հեռուստաեթերի և տպագիր մամուլի մոնիթորինգի իրականացման մեթոդներն ու մեխանիզմները: Դիտարկվելու են Սպիտակի «Սլավ-մեդիա», Ալավերդու «Անկյուն գումարած 3», Տաշիրի «Տաշիրք», Ստեփանավանի «Ֆորտունա» և Վանաձորի «Միգ TV», «ՎաԲա», «Լոռի TV» հեռուստալիքների եթերները, նաև «Վանաձորյան խճանկար», «Լոռու մարզ», «Քաղաքացիական նախաձեռնություն», «Իրավական մշակույթ», Սպիտակի «Սպիտակ», Ստեփանավանի «Ստեփանավան», «Տաշիրի «Աղարա» շաբաթաթերթերը: Հաղորդումները դասակարգվելու են ըստ բնույթի՝ ակնհայտ պատվիրված գովազդի, ակնհայտ հակագովազդի, ենթադրյալ քաղաքական, բայց քողարկված անուղղակի գովազդի և ակնհայտ անկողմնակալ խմբագրական նյութեր: Հաշվի են առնվելու հաղորդման յուրաքանչյուր տեսակին ու թեկնածուին տրամադրված եթերի ժամանակն ու ծավալները: Մոնիթորինգի արդյունքների գրանցման համար, ըստ համապատասխան չափանիշների, մշակվել են հատուկ գրանցման թերթիկներ: Առանձին դիտարկվելու են այն հաղորդումները, որոնք ընդհանուր տեղեկատվություն են տրամադրում Նախագահական ընտրությունների վերաբերյալ՝ ընտրատեղամասեր, քվեարկության կարգ և այլն: «Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության մոնիթորինգ» սեմինարն իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Վախթանգ Սիրադեղյանի մասնակցությամբ: Նախընտրական քարոզչության մոնիթորինգը Վախթանգ Սիրադեղյանն առանձնացրեց 3 մասով. նախագահի թեկնածուների կողմից վարչական ռեսուրսների չարաշահում նախագահի թեկնածուների կողմից նախընտրական հիմնադրամներից իրականացվող ֆինանսական ծախսեր լրատվական ռեսուրսների օգտագործում Վարչական ռեսուրսների չարաշահումը դիտարկվելու է հետևյալ չափանիշներով՝ պետական տեղական մարմինների աշխատակիցների մասնակցությամբ նախընտրական քարոզչություն, հանրային տարածքների օգտագործում, ուժային ռեսուրսների օգտագործում /քաղաքացիների ճնշումներ, ահաբեկումներ/: Նախագահի յուրաքանչյուր թեկնածուի նախընտրական քարոզչության մոնիթորինգն իրականացնելու են 2 կամավորներ: Կամավորների կողմից ուսումնասիրվելու են նաև թեկնածուների նախընտրական քարոզչանյութերի՝ պաստառները, գովազդային վահանակները: Նախատեսվում է յուրաքանչյուր շաբաթվա վերջում ամփոփել և հրապարակել իրականացվող մոնիթորինգի արդյունքները: Նախագահական ընտրությունների մոնիթորինգն իրականացվում է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագի շրջանակներում: Ծրագրն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի աջակցության և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինասավորմամբ:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների