Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Թմրանյութ օգտագործող քաղաքացիների իրավական խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպանություն Թմրամիջոցներ գործածողներ
/2008-Հունվար-21/
«Լոռի TV» հեռուստաեթերում 2008թ-ի հունվարի 19-ին քննարկվեցին թմրանյութ օգտագործող քաղաքացիների իրավական խնդիրները: Հաղորդման կազմակերպիչը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն էր, որն իրականցնում է «Իրավական աջակցություն Վանաձորի թմրանյութ օգտագործող քաղաքացիներին» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում սա երրորդ հեռուստահաղորդումն էր, որի հյուրը «Իրավական աջակցություն Վանաձորի թմրանյութ օգտագործող քաղաքացիներին» ծրագրի իրավախորհրդատու, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանն էր: Կ. Թումանյանի կողմից տրամադրվեց տեղեկատվություն թմրանյութի օգտագործման, պահման, իրացման և տարածման համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության վերաբերյալ: Խոսվեց նաև թմրամիջոցները կամովին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու մասին. «Օրենսդիրը նախատեսում է, որ թմրամիջոցները կամովին հանձնողը ազատվում է քրեական պատասխանատվությունից: Սակայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղված 2007թ-ին Լոռու մարզային ոստիկանության պաշտոնական գրությամբ պարզվել է, որ 2007թ-ին թմրանյութի կամովին հանձնման որևէ դեպք չի գրանցվել: Սա բացատրվում է նրանով, որ մեխանիզմները դեռևս հստակեցված չեն և քաղաքացին չգիտի, թե դա ինչպես է արվում, նա կարող է թմրանյութը ձեռքին մոտենալ ոստիկանության աշխատակցին և թմրանյութի պահման կասկածանքով քրեական հետապնդման ենթարկվել: Մյուս կողմից էլ ցանկացած քաղաքացի, ում մոտ հայտնաբերվում է թմրանյութ, կարող է ասել, որ պատրաստվում էր այն կամովին հանձնել»: Հեռուստաեթերի ընթացքում Կ. Թումանյանը պատասխանեց նաև ուղիղ հեռախոսակապի միջոցով քաղաքացիների կողմից ուղղված հարցերին: Քաղաքացիներին մասնավորապես հետաքրքրում էր, թե կարո՞ղ են արդյոք հրաժարվել փորձանմուշ տալուց և ի՞նչ է նախատեսում օրենքն այդ մասով: Ծրագրի իրավախորհրդատուն ներկայացրեց քաղաքացուց փորձանմուշներ վերցնելու կարգը, հատկապես նշեց այն, որ եթե քաղաքացին չի ցանկանում տալ փորձանմուշ, նրան չեն կարող ստիպելով, բռնություն կիրառելով վերցնել այդ նմուշները: Կ. Թումանյանը ներկայացրեց նաև կասկածյալի իրավունքները նախաքննության ընթացքում և մեղադրյալի իրավունքները ՝ դատաքննության ընթացքում: Այն հարցին, թե քաջատեղյակ լինելով օրենսդրական դաշտին, օրենքում ինչպիսի՞ փոփոխություն կառաջարկեիք, ծրագրի իրավախորհրդատուն պատասխանեց. «Այս ծրագրի հիմնական նպատակներից մեկը ՝ թմրանյութի օգտագործման ապաքրեականացումն է: Ես նույնպես գտնում եմ , որ թմրանյութի օգտագործումը որպես այդպիսին պետք է դիտվի ավելի շատ որպես առողջապահական, բժշկական խնդիր: Մարդը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության միայն նրա համար, որ նա չի գիտակցում իր արարքի հետևանքները: Սա կախվածություն է, հետևաբար պետք է դիտել որպես հիվանդություն, որի համար անհրաժեշտ է բժշկական լուրջ միջամտություն: Մեր օրենքը մի կողմից անձին ուղարկում է հարկադիր բուժման, իսկ որոշ դեպքերում էլ ենթարկում է քրեական պատասխանատվության: Ո՞րն է սրանց սահմանը: Ինչու՞ պետք է թմրանյութ օգտագործելու մեղադրանքով մի մասը գնա բուժվելու, մյուսներն էլ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրեն: Շատ երկրներում արդեն իսկ գործում է այս համակարգը: Սակայն այստեղ էլ արտահայտում է մտավախություն, թե կնկատվի թմրանյութ օգտագործողների թվի աճ, բայց դա այդպես չէ և կարծում եմ, որ այս դեպքում շատ ավելի կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել թմրանյութերի պահման, իրացման և տարածման համար նախատեսված քրեական պատասխանատվության վրա» : Վերջում ուշադրության հրավիրվեց այն փաստը, որ մեր օրենսդրական դաշտում դեռ շատ անելիքներ ունենք: Սակայն նախքան որևէ փոփոխության գնալը նախևառաջ պետք է կատարվի տվյալ ոլորտի իրավիճակի ուսումնասիրություն: Լիլիթ Զարգարյան
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների