Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Մերժեց
Ոստիկանություն Քաղաքացիական վերահսկողություն
/2007-Դեկտեմբեր-11/
2007թ. դեկտեմբերի 5-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժեց «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ տեղեկություն տրամադրելուն պարտադրելու պահանջի մասին: 2007թ. օգոստոսի 9-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ Ոստիկանության Ներքին Անվտանգության վարչություն՝ ծառայողական քննության նյութերը տրամադրելու խնդրանքով: 2007թ. մարտի 26-ին ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառվել էին բռնություններ, որի կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր Լոռու մարզի դատախազություն: Դատախազությունը պաշտոնական գրությամբ պատասխանել էր, որ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ իրականացվել է ծառայողական քննություն, և կարգապահական տույժի է ենթարկվել Վանաձորի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր-լիազոր Ա.Նահապետյանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խնդրել էր ՀՀ Ոստիկանությունից տրամադրել ծառայողական քննության նյութերը: ՀՀ Ոստիկանության Ներքին Անվտանգության Վարչությունը մերժել էր՝ պատասխանելով, որ ծառայողական քննության այդ նյութերը՝ Անվտանգության վարչության կանոնադրության համաձայն՝ հանդիսանում են ներքին օգտագործման փաստաթղթեր և տրամադրման ենթակա չեն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նույն տեղեկատվության ստացման համար երկրորդ գրությամբ դիմել է ՀՀ Ոստկանապետին՝ հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, որով ծառայողական քննության նյութերը տրամադրման ոչ ենթակա տեղեկատվություն չեն համարվում : Միաժամանակ կազմակերպությունը նշել է, որ ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ տվյալ դեպքում ՀՀ Ոստիկանության Ներքին Անվտանգության կանոնադրությունն ավելի ստորադաս իրավական ակտ է: Այս դեպքում գործում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որով ծառայողական քննության նյութերը տրամադրման ենթակա են: Այս դիմումի կապակցությամբ կազմակերպությունը պատասխան չի ստացել: Իր խախտված տեղեկատվության իրավունքի վերականգնման համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է դատարան: Ոստիկանությունը պատասխան դիմում է ուղարկել դատարան, որտեղ նշել է՝ «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պահանջած տեղեկատվությունը տրամադրման ենթակա չէ, քանի որ ՀՀ Կառավարությունը սահմանված կարգ չունի, որի հիման վրա հնարավոր կլինի տրամադրել պահանջվող տեղեկատվությունը»:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների