Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ԹՌՈՒՑԻԿԸ ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր Է
Մարդու իրավունքների պաշտպանություն Ընտրական իրավունքներ
/2007-Նոյեմբեր-14/
Վանաձորի շենքերի պատերից ամեն գիշեր անհետանում են նոյեմբերի 16-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկները: Դրանք փակցնող «Այլընտրանք» նախաձեռնող խմբի անդամներն էլ ենթարկվում են ճնշումների: «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության Վանաձորի գրասենյակի ղեկավար Կարեն Սարգսյանի խոսքերով` իրենց նախաձեռնության անդամներին անընդհատ հետեւում են կամ թռուցիկներ փակցնելու ժամանակ ուղղակի մոտենում ու ասում, թե ո՞վ է նրանց նման բան թույլ տվել: «Երեկոյան էլ դանակով կտրել էին գրասենյակի վրա փակցրած Լեւոն Տեր-Պետրոսյանի նկարով հանրահավաքի մասին հայտարարությունը: Դրանով իբր ուզում են վախեցնել մեզ»,- պատմում է Սարգսյանը: Ճնշում գործադրողները, նրա ասելով, «ուժային կառույցներից էին եւ հանրապետական խմբերից»: «Ամեն վայրկյան բախումներ լինելու զգացողություն կա այստեղ: Անգամ այս պահին մի ինչ-որ միջադեպի կանխազգացում ունեմ, քանի որ անցած օրը շատ լարված է եղել. ուղղակի մոտեցել էին մեր տղաներին ու բացահայտ սպառնացել: Ինձ էլ է զգուշացվել, որ մի քիչ հանգիստ լինեմ, բայց մենք նրանցից չենք վախենում, նրանք թող մտածեն»,- «Ա1+»-ին հայտնեց Կարեն Սարգսյանը: Ոստիկանությանը դիմելն այս դեպքում Կարեն Սարգսյանն անօգուտ է համարում: «Այս անգամ ոստիկաններին հուշել եմ, որ եթե ուզում եք օրինախախտում չլինի ու ամեն ինչ տեսնեք ձեր աչքերով, ուրեմն մի անգամ մեր ետեւից եկեք ու պոկողին գոնե մի անգամ բռնեք: Իսկ նրանք պատասխանում են, որ դա անհնարին է»,- վստահեցնում է Կարեն Սարգսյանը: Իսկ Վանաձորի ՀՀՇ խորհրդի նախագահ Աշոտ Մանուկյանն էլ «Ա1+»-ին փոխանցեց, որ իրենց նկատմամբ դեռ նման ճնշումներ չեն կիրառվել, քանի որ թռուցիկներն իրենք նախընտրել են փակցնել քաղաքի ծայրամասերում, դրա համար դրանք դեռ աչքի չեն ընկել ու չեն պոկվել: Սակայն նրանք հանրահավաքի օրը Վանաձորից Երեւան հասնելու խնդիր ունեն: «Վարորդներին անընդհատ զգուշացնում են, որ հանկարծ մեզ հետ համաձայնության չգան ու մարդ չտեղափոխեն հանրահավաքին մասնակցելու: Հիմա խորը վախի մթնոլորտ է քաղաքում: Նախորդ հանրահավաքին մեծ դժվարությամբ եկանք եւ հիմնականում սեփական միջոցներով»,- ասում է Աշոտ Մանուկյանը: Բոլոր առկա եւ սպասվող ճնշումների դեպքում նա չի պատրաստվում դիմել ոստիկանությանը, քանի որ նրա ասելով՝ «այս իշխանություններին չի ընդունում եւ ըստ այդմ՝ այս իշխանությունների իրավապահ մարմիններին չի դիմի»: Աղբյուրը՝ http://www.a1plus.am/am/?page=issue&iid=54503
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների