Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
ՀՔԱ Հարավկովկասյան ցանցը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ
Խաղաղասիրություն Հակամարտության խաղաղ կարգավորման աջակցություն Հայտարարություններ
/2007-Նոյեմբեր-10/
2007թ-ի նոյեմբերի 7-ին Թբիլիսիում կայացավ ՀՔԱ Հարավային Կովկասի ցանցի ղեկավարների արտակարգ հանդիպումը: Հանդիպման ժամանակ վերլուծվեց Վրաստանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը:Հավաքվածները դատապարտեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունն ու հետևյալ տեքստով դիմեցին միջազգային հանրությանը. «Մենք վկաներն ենք Վրաստանի իշխանությունների կողմից Վրաստանի Խորհրդարանի՝ ընդդիմադիր տրամադրված պատգամավորների և բողոքարկող ժողովրդի նկատմամբ կիրառված բռնության: Էսկալացիան իրականացավ և ավելի է ուժգնանում Վրաստանի նախագահի ոչ կառուցողական քաղաքականության արդյունքում: Նա դեռևս դուրս չի եկել բողոքարկող ժողովրդի առջև և չի գնացել երկխոսության հրապարակում հավաքված ժողովրդի լայն մասսաների աջակցությունը վայելող ընդդիմության հետ: Դրա արդյունքում ընդդիմության խաղաղ առաջակությունները փոխարինվեցին առավել արմատական պահանջներով՝ իշխանության փոփոխման և Մ. Սահակաշվիլու հրաժարականի վերաբերյալ: Այսօր ողջ աշխարհն ականատես եղավ ժողովրդի դաժան ծեծի, որն առավոտյան հավաքվել էր խորհրդարանի մոտ այն բանից հետո, երբ բռնի կերպով դուրս էին բերվել անժամկետ հացադուլ հայտարարած քաղաքական կուսակցությունների լիդերները: Մենք անհրաժեշտ ենք համարում միջազգային կազմակերպությունների հրատապ միջամտությունը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել քաղաքացիական բողոքի խաղաղ ակցիայի դեմ իշխանությունների կամայականությունն ու բռնությունը Թբիլիսիի փողոցներում՝ արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների և այլ տեխնիկայի կիրառմամբ, և տալ համապատասխան գնահատական իշխանությունների հակաժողովրդական ու հակամարդասիրական վարքագծին: Մենք մեր կոչն ենք ուղղում ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպական Հանձնաժողովին, աշխարհի ժողովրդավարական երկրների կառավարություններին և այլ միջազգային կազմակերպություններին ու միջազգային հանրությանը՝ խնդրելով անհապաղ միջամտել, այլապես վտանգված է ժողովրդավարության կայունությունն ու ճակատագիրը ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ալեքսանդր Ռուսեցկի Անահիտ Բայանդուր Արզու Աբդուլաևա Արթուր Սաքունց Ակիֆա Ալիևա Կարեն Օհանջանյան Խամիս Մասիմով
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների