Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՄԵԶԱՆԻՑ


«Սահակաշվիլին չդարձավ Վրաստանի նախագահ, այլ մնաց Ազգային առաջադիմական կուսակցության նախագահ, իսկ այն մեթոդները, որ կիրառեց, ուղղակի նշանակում է, որ ինքը չի կարող համարվել ժողովրդավարական լիդեր. նույնիսկ Շեվարդնաձեի օրոք այն, ինչ իր նկատմամբ չկիրառվեց, ինքը այսօր իր ընտրողների նկատմամբ է կիրառում»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Թբիլիսիում գտնվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա տեղեկացրեց, որ Վրաստանում իրավիճակը ժամ առ ժամ բարդանում է. կեսօրից սկսած ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ խաղաղ ցուցարարներին դուրս են մղել Ռուսթավելի պողոտայի` պառլամենտին հարակից հատվածից: Կիրառել են ջրցան մեքենաներ՝ շատ մեծ ճնշման տակ ջրաշիթ է ուղղվել խաղաղ եւ անզեն ցուցարարների վրա, օգտագործվել են ռետինե մահակներ, արցունքաբեր, նաեւ անհայտ ծագման գազ, որից անգամ թունավորումներ են եղել:
  «Ռետինե մահակներով ու քացիներով էին խփում ոստիկանները. ի վերջո, դուրս մղեցին ցուցարարներին հրապարակից, ոչ միայն հրապարակից, այլ նաեւ հարակից փոքր նրբանցքներից. ոստիկանների թիվն անընդհատ աճում է»,- տեղեկացրեց Արթուր Սաքունցը:
  Նրա տեղեկացմամբ, ճնշումները սաստկացել են դեռ երեկ գիշերը, երբ մի խումբ հացադուլավորների ու ցուցարարների ուժով հեռացրին հրապարակից, նաեւ ձերբակալեցին կոնֆլիկտների լուծման նախկին նախարար Գեորգի Խայնդրավային: «Դրանից հետո, առավոտյան ժողովուրդն ի նշան բողոքի եկավ Ռուսթավելի փողոց»,-պատմում է Սաքունցը: Գեորգի Խայնդրավային այսօր կեսօրին բաց են թողել:
  «Սա ուղղակիորեն տեռոր է սեփական ժողովրդի նկատմամբ». այս որակումը տվել են ընդդիմադիր լիդերները, որոնց այս դեպքերը հիշեցրել են 1989 թվականի ապրիլի 9-ը, երբ խորհրդային զորքերը ճնշեցին վրաց խաղաղ ցուցարարներին:
  Ի դեպ, խաղաղ ցուցարարներին ցրելու այսօրվա գործընթացը՝ իր ողջ դաժանությամբ ցուցադրվել է միանգամից երկու հեռուստաընկերություններով՝ վրացական «Իմեդի» եւ «Ռուսաթավի», զուգահեռաբար նաեւ BBC -ով եւ CNN-ով:
  «Անհամեմատելի է Վրաստանի հասարակության քաղաքացիական կամքը, պայքարելու կամքը Հայաստանի հասարակության քաղաքացիական կամքի հետ. մարդիկ մինչեւ վերջ կանգնում են, պայքարում են իրենց իրավունքների համար եւ ոչ թե 100 կամ 200 հոգի, այլ ողջ հասարակությունը: Ջրցան մեքենան ուղղակի ջրաշիթը բաց է թողնում մարդու վրա, իսկ նա կանգնած է դիմացը, եւ ձեռքերը վեր բարձրացրած՝ ցույց տալով, որ անզեն է, չի փախչում»,- նկատում է Արթուր Սաքունցը: Նրա գնահատմամբ այն, ինչ կատարվում է Վրաստանում այսօր մարդու իրավունքի ոտնահարում է, խոսքի ազատության, կարծիքի արտահայտման ոտնահարում.
  «Ընդհանրապես Սահակաշվիլին վերջ դրեց դեմոկրատիային, որպես դեմոկրատական ճանապարհով ընտրված նախագահ: Որեւէ երկխոսության Սահակաշվիլին չի ցանկանում գնալ իր ընդդիմախոսների հետ, Բուրջանաձեն ընդունել է ընդդիմության ներկայացուցիչներին, բայց արդեն ուշ է: Պատրիարքը՝ Իլյա Երկրորդը ելույթ ունեցավ, ով մեծ հեղինակություն ունի Վրաստանում, բայց ցավոք, չդատապարտեց բռնությունները, այլ ընդհանրապես կոչ արեց գնալ երկխոսության»,- պատմում է Սաքունցը:
  Հիշեցնենք, որ ընդդիմությունն ընդամենը պահանջում է խորհրդարանական ընտրություններն անցկացնել ճիշտ ժամանակին՝ ապրիլին, այնինչ խորհրդարանը որոշում է կայացրել իր լիազորությունները երկարաձգելու մասին, որպեսզի ընտրությունները անցնեն նախագահականի հետ միաժամանակ: Հասարակությունը նաեւ պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին: «Սա համաժողովրդական պահանջ է. մարդիկ կան, ովքեր ոչ ընդդիմություն են, ոչ դիմություն, բայց անարդարությունների դեմ են հանդես գալիս»: Արթուր Սաքունցը նաեւ տեղեկացրեց, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հարավային Կովկասի ցանցը՝ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան, Վրաստան, ընդունել է հայտարարություն` դատապարտվելով իրադարձությունները, քանի որ վրաստանյան իրադարձությունները կարող են բացասական հետեւանք ունենալ ժողովրդավարական գործընթացների վրա ամբողջ Հարավային Կովկասում:
http://www.a1plus.am/am/?page=issue&iid=54261




 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը