Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր հետևանքները
Խաղաղասիրություն Հասարակական քննարկումներ
/2007-Նոյեմբեր-07/
Նոյեմբերի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «Հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր տնտեսական հետևանքները և մարտահրավերները» քննարկումը: Այն կազմակերպել էր Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը /AIPRG/: Քննարկմանը ներկա էին ԲՈՒՀ-երի ուսանողներ, դասախոսներ, տնտեսագետներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:AIPRG ավագ հետազոտող Մհեր Բաղրամյանը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումից Հայաստանի օգուտը կլինի տնտեսական, Թուրքիայինը՝ քաղաքական: Նա վկայակոչում է միջազգային մի հետազոտություն, ըստ որի հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանի արտահանման ծավալը կմեծանա 38%-ով: Այնուամենայնիվ այս պարագայում խնդիր է Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների փաստը: Ադրբեջանից Թուրքիան ավելի մեծ օգուտ ունի՝ մասնավորապես նավթահանումը: Ադրբեջանն էլ բացասաբար կարձագանքի հայ-թուրքական սահմանի բացմանը, ինչն էլ անմիջականորեն կազդի Թուքիայի և Ադրբեջանի հարաբերությունների վրա: Մհեր Բաղրամյանը խոսեց նաև Հայաստանի և Թուրքիայի համագործակցության հնարավոր ոլորտների մասին, որպիսիք են. 1.Գյուղատնտեսություն, որում թուրքերը կունենան առավելություն, քանի որ Թուրքիա ներմուծվող գյուղմթերքների մաքսային գումարները ավելի բարձր են: Այն 2-3 անգամ գյուղտեխնիկայով ավելի բարձր է զինված: 2. Ներճյուղային առեւտուր եւ Էներգետիակա, որտեղ Հայաստանը կարող է հանդես գալ որպես Էներգիա արտահանող: Այս ամենի հետ, սակայն, թուքերն այդքան էլ համաձայն չեն: Ըստ Մհեր Բաղրամյանի՝ նրանք գտնում են, որ այս փոփոխությունն ավելի շատ կազդի Հայաստանի տնտեսության վրա: Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի մեծ է, և Հայաստանի նման փոքր երկիրը չի կարող էական ազդեցություն ունենալ մեծ պետության տնտեսական աճի վրա: Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի ռիսկային գործոնը գրավում է ութերորդ հորիզոնականը: Այս հանգամանքը բավականին լուրջ ահազանգ է ներդրողների համար: Տնտեսագետների այս խումբը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հետևանքով ռիսկի գործոնը կնվազի և օտարերկրյա ներդրողների հոսքը դեպի Հայաստան կաճի մոտ 50% -ով: Ամփոփելով քննարկումը՝ մասնակիցները նշեցին, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք կառուցվեն չոր հաշվարկներով: Մասնակիցների խոր համոզմամբ ՝ հայ ժողովուրդը պետք է իր գոյության հիմնավոր երաշխիքներ ունենա, հակառակ դեպքում հայ-թուրքական սահմանի բացումը կլինի «առյուծի ու եղնիկի միջեւ սահմանի բացում», որտեղ եղնիկի դերում կլինի Հայաստանը: Լիլիթ Զարգարյան
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների