Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Նվազագույնը՝ 2 ամիս կալանք
Մարդու իրավունքների պաշտպանություն Թմրամիջոցներ գործածողներ
/2007-Նոյեմբեր-03/
2007թ նոյեմբերի 2-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը մեղավոր ճանաչեց վանաձորցի Ռոբերտ Անտոնյանին՝ 14.5 գրամ չչորացված քաշով վայրի աճած կանեփի թփի գլխիկները ապօրինի կերպով ձեռք բերելու և իր մոտ պահելու համար:
Դատաքննությունը՝ /պաշտոնական տվյալներ/ Ռ. Անտոնյանի դատաքննությունը նշանակվել էր 2007թ. հոկտեմբերի 30-ին: Առաջին նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 2-ը, քանի որ դատավորը որոշել է գործով հանրային պաշտպան ներգրավել: Նոյեմբերի 2-ի դռնբաց դատական նիստում Լոռու մարզի դատախազությունը պնդեց իր մեղադրանքը, որ Ռ. Անտոնյանը 2007թ.-ի հուլիսի 20-ին առանց իրացնելու նպատակի ապօրինի կերպով ձեռք է բերել 14.5 գրամ չչորացված քաշով վայրի աճած կանեփի թփի 4 գլխիկներ: Ամբաստանյալ Ռ. Անտոնյանը ընդունեց, որ նշված օրը աշխատանքից տուն վերադառնալիս ճանապարհին աճած վայրի կանեփի թփեր է հավաքել: Ռ. Անտոնյանը բացատրեց, որ կանեփի թփերը ձեռք է բերել բացառապես իր արու ճագարին կերակրելու համար: Մեղադրող կողմը միջնորդեց որպես պատիժ սահմանել 6 ամիս ազատազրկումը: Հանրային պաշտպանի միջնորդությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Ռ. Ա.-ի դրական բնութագրերը, և որ նա հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը, դատավորը վճռեց Ռ. Ա.-ին դատապարտել 2 ամիս կալանքի եւ հենց դատարանի դահլիճում վերցվեց կալանքի տակ : Ռ.Ա.-ն դատարանի դահլիճում հրաժարվեց բողոքարկել դատարանի վճիռը: Դատաքննության ընթացքի խախտումներ /ըստ մեր դիտարկումների/ Դատաքննության ընթացքում դատարանը ուսումնասիրեց փաստաթղթեր, որոնց առնչությամբ փաստացի գործողություններ չեն իրականացվել: Մասնավորապես Ռ. Անտոնյանի բնակարանում խուզարկություն չի իրականացվել, սակայն մեղադրող կողմը ներկայացրեց բնակարանի խուզարկության փաստաթուղթ: Դատարանի դահլիճում ոստիկանության աշխատակիցը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում որպես վկա չի հարցաքննվել, մինչդեռ դատավորի ձեռքին կար համապատասխան փաստաթուղթ: Նախաքննություն /պաշտոնական տվյալներ/ 2007թ.-ի հուլիսի 20-ին աշխատանքից տուն գնալիս Ռ. Անտոնյանը ճանապարհին աճած վայրի կանեփի թփեր է քաղել: Նույն պահին նրան են մոտեցել քաղաքացիական հագուստով ՀՀ Լոռու մարզի ոստիկանության բաժանմունքի 2 աշխատակիցները: Ռ. Անտոնյանի ձեռքին հայտնաբերելով կանեփի թփերը՝ նրան բերման են ենթարկել ՀՀ Լոռու մարզի ոստիկանության Բազումի բաժանմունք: Բաժանմունքում վերցրել են Ռ.Ա.-ից մատնահետքերը, այնուհետև մոտ 2 ժամ Ռ. Ա.-ն բացատրություններ է տվել: Նա բազմիցս նշել է, որ վերոհիշյալ «խոտը» ձեռք է բերել իր արու ճագարին կերակրելու համար: Ոստիկանության աշխատակիցները ծիծաղել են, բայց չեն արձանագրել այս փաստը: Ռ. Անտոնյանը բաժանմունքում պահանջել է նաեւ իր օրգանիզմում թմրանյութի առկայության փորձաքննություն, սակայն նրա պահանջը հաշվի չեն առել: Բացատրություններ տալիս սենյակում միաժամանակ գտնվել են 6 աշխատակից, որոնք հրավիրել են 2 ընթերական: Վերջիններիս ներկայությամբ Ռ. Ա.-ն գրպանից հանել է կանեփի 4 գլխիկները, ոստիկանության հատուկ աշխատակիցը կշռել է զանգվածը: Ռ. Նտոնյանի նկատմաբ հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ «Քրեական օրենսգրքի» 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքել: Նախաքննության ընթացքի խախտումներ /ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին Ռ. Անտոնյանի կողմից հայտնած տեղեկատվության/ Ոստիկանության աշխատակիցները, առանց որևէ բացատրության, Ռ. Անտոնյանին բերման են ներկայացրել ՀՀ Լոռու մարզի ոստիկանության Բազումի բաժանմունք: Միայն արդեն ճանապարհին, մեքենայի մեջ ոստիկանության աշխատակիցները տեղեկացրել, որ իրենք ոստիկանության աշխատակիցներ են, պահանջել են Ռ.Ա.-ից հավաքած վայրի կանեփի 4 գլխիկը դնել գրպանը և ասել, որ Ռ.Ա.-ին բերման են ենթարկում, քանի որ նրա ձեռքին հայտնաբերել են կանեփի թփեր: Ըստ Ռ. Անտոնյանի՝ բաժանմունքում իրեն նախապես չեն ներկայացրել իր իրավունքներն ու պարտականությունները, մասնավորապես՝ որ անվճար փաստաբանի ծառայություններից օգտվելու և առարկություն գրելու իրավունք ունի: Բացատրություններ տալիս ոստիկանության աշխատակիցները նրա նկատմամաբ հոգեբանական ճնշումներ են գործադրել և սպառնացել: Նույնը վկայել է Ռ. Անտոնյանի որդին, որը ոստիկանների պահանջով հոր անձնագիրը ներկայացրել է բաժանմունք: « 20 րոպե դրսում ՝ պատուհանի տակ,կանգնած լսում էի, թե ինչպես են բղավում, հայհոյում հորս: Ասում էին ՝ ստորագրի, որ տուն գնաս, քո համար ենք ասում, քո երեխեքի համար ենք ասում, և այլն: Հայրս էլ երկար ժամանակ չէր ստորագրում, ասում էր՝ եթե ես էդպիսի բան չեմ արել, ո՞նց ստորագրեմ»: Բացատրություններ տալիս սենյակում միաժամանակ գտնվել են 6 աշխատակից: Մինչ ընթերականների ներակյությամբ կանեփը գրպանից հանելը մի քանի անգամ արդեն ոստիկանության աշխատակիցների պահանջով կանեփի գլխիկները Ռ. Անտոնյանը հանել և նորից գրպանն է դրել: Ամբողջ ընթացքում կշեռքը Ռ.Անտոնյանից և ընթերականներից մոտ 1.5 մետր հեռավորության վրա է գտնվել: Նրանք հնարավորություն չեն ունեցել տեսնելու կշռելու ընթացքը և արդյունքը: Այնուամենայնիվ, ընթերականներին խնդրել են ստորագրել, որ նրանց ներկայությամբ առգրավվել է 14.5 գրամ չչորացված վայրի կանեփ: Ոստիկանության հատուկ աշխատակիցը կշռել է զանգվածը, սկզբում հայտարարել, որ այն 8,6 գրամ է, հետո մեկ ալ աշխատակից մոտեցել է կշեռքին, ձեռք տվել,ինչ-որ կշռաքարեր ավելացրել և հետո հայտարարել, որ զանգավածը 14.5 գրամ է: Ընթերականների հեռանալուց հետո Ռ. Անտոնյանը մոտ 40 րոպե մնացել է բաժանմունքում: Ոստիկանության աշխատակիցները պահանջել են, որ Ռ. Անտոնյանը ևս ստորագրի: Վերջինս հրաժարվել է, ասելով, թե ես չեմ կարողանում կարդալ ու չգիտեմ ինչ է գրված, ինչպե՞ս ստորագրեմ: Այս ժամանակ է, որ ոստիկանության աշխատակիցները հայհոյել են, անպատվել ու սպառնացել Ռ. Անտոնյանին: «Եթե չստորագրես, տուն չես գնա»: Վախեցած ու շփոթված Ռ. Անտոնյանը ստորագրել է ոստիկանության աշխատակիցների տված բոլոր փաստաթղթերը, որից հետո վերցրել են նրան անձնագիրն ու նրան բաց թողել: 2-3 օր հետո ժամը՝ 14:00-ի սահմաններում, առանց պատճառների մասին տեղեկացնելու, ոստիկանության աշխատակիցները Ռ. Անտոնյանին նորից հրավիրել են ոստիկանության բաժանմունք: Նորից հարցեր են տվել: Ռ.Անտոնյանը նկատել է, որ աշխատակիցներից մեկի ձեռքին թուղթ ու գրիչ կա և նա գաղտնի ինչ-որ բան է գրում: Զրուցել են մոտ 15 րոպե և Ռ.Անտոնյանը տուն է գնացել: Այդ օրը նա ոչինչ չի ստորագրել : 2007թ-ի օգոստոսի 26-ին, Լոռու մարզի դատախազի սպանությունից հետո, Ռ. Անտոնյանին առավոտյան ժամը 10:00-ին կրկին հրավիրել են ոստիկանություն, պահել այնտեղ մինչև երեկոյան 20:00-ն: Այդ ընթացքում Ռ. Անտոնյանին միայն 1 անգամ են հարցաքննել՝ պարզելու համար, թե նա ինչ գիտի դատախազի սպանության վերաբերյալ: Որից հետո վերցրել են մեզի փորձանմուշ: Փորձամնուշի պատասխանի մասին Ռ. Անտոնյանին միայն 5 օր հետո են տեղեկացրել, որտեղ ասվում էր, որ Ռ. Անտոնյանի օրգանիզմում թմրանյութի օգտագործման հետքեր չեն հայտնաբերվել: Լիլիթ Զարգարյան Դատաքննության և գործի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59, հեռ. /0322/ 42268, էլ. էջ www.hcav.am
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների