Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
«ԵՂԵԼ Է ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՀՐԱՄԱՆ»
Մարդու իրավունքների պաշտպանություն Հավաքների ազատություն
/2007-Հոկտեմբեր-24/
«Այլընտրանք» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանն այսօր «Ա1+»-ին հայտնեց, որ երեկ իրենց ձերբակալման վերաբերյալ միանշանակ եղել է հրաման:Հիշեցնենք, որ Կորյուն-Աբովյան խաչմերուկներում երեկ ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանները շրջափակել են «Այլընտրանք» հասարակական նախաձեռնության երթի մասնակիցներին, խոչընդոտել նրանց` հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասին իրազեկելու միջոցառումը, արցունքաբեր գազ փչել նրանց վրա եւ նախաձեռնության անդամներին քաշքելով մտցրել ոստիկանության ավտոմեքենաներ ու տարել Կենտրոնի ոստիկանություն: Բերման ենթարկվածների թվում են եղել Նիկոլ Փաշինյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, նրա որդին՝ Տիգրան Մակեյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Թեւոս Մաթեւոսյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, Տիգրան Տեր-Մարգարյանը եւ եւս երեք «Այլընտրանքի» համախոհներ: Ավելի քան 8 ժամ մնալով ոստիկանության բաժանմունքում՝ նրանք ուշ գիշերին՝ ժամը 3:20-ի սահմաններում ազատ են արձակվել: Նիկոլ Փաշինյանն իրենց ազատ արձակման հիմնական պատճառը համարում է Կենտրոնի ոստիկանության բակում հավաքված մի քանի տասնյակ մարդկանց ճնշումն ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանելը ոստիկանություն: «Իրենք հասկացան, որ եթե շարունակվի, առավոտյան այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվելու, ինչն արդեն իրադարձություններին շատ վատ ընթացք կտա: Դրա համար նրանք ուղղակի ստիպված էին մեզ ազատ արձակել»,- ընդգծեց նա: Փաշինյանը վստահեցնում է, որ երեկվա իրենց բոլոր գործողությունները «բացառապես եղել են օրենքի տառին համապատասխան»: «Անկախ նրանից, թե ինչ կասեն, մեր գործողությունները օրենքի տեսանկյունից անխոցելի են: Սա միանշանակ է»,- նշեց նա: Նշենք, որ այսօր ժամը 17:00-ին Նիկոլ Փաշինյանը եւ մյուս բերման ենթարկվածները երեկվա միջադեպերի մասին մամուլի ասուլիս են հրավիրել, որի հիմնական նպատակն է, ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Փաշինյանը՝ ցույց տալով օրենքի այն կետերը, որոնցով երեկ ուղղորրդվել են:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների