Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Մենք, հասարակական կազմակերպություններս, մեր մտահոգությունն ենք հայտնում վերջին շաբաթվա ընթացքում խոսքի ազատության ոլորտում նկատվող բացասական եւ անընդունելի երեւույթների վերաբերյալ: Տպագիր լրատվամիջոցները գրել են, որ տարբեր մամուլի ակումբներում կազմակերպվող ասուլիսներին արդեն մի քանի օր է չեն ներկայանում հեռարձակվող ԶԼՄ-ների թղթակիցները: Ենթադրություն է արվել, թե նման վերաբերմունքը հրահանգավորված է իշխանության տարբեր օղակների կողմից: Մենք հասկանում ենք, որ լրատվամիջոցները պարտավոր չեն լուսաբանել բոլոր ասուլիսները, սակայն հանրային նշանակություն ունեցող իրադարձությունների նկատմամբ միաժամանակյա եւ միահամուռ անտարբերությունը միայն հաստատում է «անետեսանելի ձեռքի» միջամտության մասին վարկածը:
  Մեզ են հասնում մտահոգիչ տեղեկություններ այն մասին, որ վերջին շաբաթում մասնավոր հեռուստաընկերությունների ղեկավարները հրավիրվում են զանազան գերատեսչական մարմիններ, որտեղ նրանց «հորդորում են» անտեսել ընդդիմության որոշ ներկայացուցիչների հանրային միջոցառումները, հրապարակային ելույթները, չհյուրընկալել նրանց, հարցազրույցներ չունենալ եւ չհեռարձակել: Մասնավորապես` հեռուստաընկերութուններին «խորհուրդ է տրված» չլուսաբանել (ոչ դրական, ոչ բացասական համատեքստով) մի քանի քաղաքական ուժերի հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքը:
  Մենք հիշեցնում ենք, որ լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Ավելին` ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի երկրորդ մասը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նույն արարքը կատարելուն:
  Չունենալով ընդհանուր քաղաքական համակրանքներ ու հակակրանքներ, մենք բոլորս հրատապ անհրաժեշտություն ենք համարում կարծիքների եւ տեղեկությունների ազատ տարածումը, հատկապես նախագահական ընտրությունների նախօրյակին եւ կոչ ենք անում իշխանություններին` ձեռնպահ մնալ լրատվամիջոցների, առաջին հերթին` հեռարձակվող ԶԼՄ-ների խմբագրական անկախությանը միջամտելուց, քանի որ դա անուղղելի վնաս է հասցնում խոսքի ազատությանն ու բազմակարծությանը` ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին:


ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ, ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ, ԳՅՈՒՄՐԻԻ ԼՐԱՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻ, ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ, ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  19.10.2007



 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը