Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Այցելություն Լոռու մարզ
Ոստիկանություն Քաղաքացիական վերահսկողություն
/2007-Սեպտեմբեր-11/
Ս/թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը այցելեց Լոռու մարզ` մարզի դատախազի սպանության բացահայտման հետ կապված "Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ" Հ/Կ-ի կողմից ստացված տեղեկությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:Աշխատանքային խումբը այցի շրջանակներում հանդիպել է մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի պետի տեղակալ Ա. Այվազյանի հետ: Աշխատանքային խումբը ուսումնասիրել է ոստիկանության բաժնում առկա բերման ենթարկվածների վերաբերյալ տեղեկությունների գրանցամատյանը: Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ մարզի դատախազի սպանության գործով բերման ենթարկվածների թիվը հասնում էր մոտ 4 տասնյակի: Գրանցամատյանում նշված էին նրանց բերման ենթարկելու և ազատ արձակելու ժամկետները: Պաշտպանի ներկայացուցիչների ոստիկանությունում գտնվելու պահին կոնկրետ դատավարական նորմերի խախտման դեպքեր չեն արձանագրվել: Չնայած տվյալ պահին խախտման դեպք չհայտնաբերելու հանգամանքին, այնուամենայնիվ, "Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ" Հ/Կ-ի ներկայացուցչի հավաստմամբ, դեռևս Վանաձոր քաղաքում շարունակվում է պահպանվել լարված մթնոլորտը` կապված Լոռու մարզի դատախազի սպանության փաստի առթիվ հարուցված քր. գործի վարույթն իրականացնող մարմինների կողմից կատարված իրավախախտումների հետ: Հաշվի առնելով վերոգրյալը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իրավապահ մարմիններին կոչ է անում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` • սպանությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ, • ստուգել ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված հնարավոր օրինախախտումների վերաբերյալ տեղեկությունները և դրանց հաստատման դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկել, • պահպանել քրեադատավարական օրենսդրության պահանջները մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման դեպքերը բացառելու նպատակով: http://www.ombuds.am/main/am/0/27/841
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների