Նյութերն ըստ թեմաների
Մամլո հաղորդագրություններ/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:
Վերջին հրապարակումը/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց
Վերջին հաշվետվությունը/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին
Հայտարարություններ/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:
Բլոգում այժմ քննարկվում է/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н
Մարդու իրավունքները Լոռու մարզումՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ2011-2015 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ 2006-2010 թթ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ ընդունվել է 2005թ. Լրամշակվել է 2007թ. օգոստոսին Yellow TulipsԼոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն |
Իրավախորհրդատվության ժամանակ առավել հաճախակի տրվող հարցերը
Մարդու իրավունքների պաշտպանություն Հաշվետվություններ
/2007-Օգոստոս-10/
2007թ-ի հունիսին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել 18 քաղաքացի ՝ տարբեր իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով
Տեղեկատվության ազատության իրավունքի սահմանափակումը կարգավորվում է ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով: Օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է Տեղեկատվության ազատության սահմանափակումները, եթե տեղեկատվությունը ա/ պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք բ/ խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը գ/ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ դ/ բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ /բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք/ ե/ խախտում է հեղինկային իրավունքը և հարակից իրավունքները: Այսպիսով կոմունալ վճարումները չկատարելը հիմք չի հանդիսանում քաղաքացիներին բնակության վայրի, ընտանիքի անդամների և այլնի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու համար: _________________________________________________________________
«ՀՀ Պետական կենսաթոշակների մասին» օրենքով արտոնյալ պայմաններով, սահմանված ժամկետոից շուտ կենսաթոշակի անցնելու իրավունք ունեն 20 տարուց ավել աշխատանքային ստաժ ունեցող անձինք, ովքեր աշխատել են վնասակար կամ առանձնապես վնասակար պայմաններում: 3. «Երեխայի ծննդյան միանվագ նպաստը դադարեցրել են վճարել աշախատանքի անցնելուց հետո: Երեխայի ծնվելուց հետո միանվագ նպաստը վճարելը դադարեցվում է
4. «Ինչպիսի՞ն է երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտականության կատարման կարգը»: Ամուսանալուծությունից հետո երեխաների ապրուստը հոգալու ծնողների պարտավորությունը սահմանվում է ՀՀ «Ընտանեկան օրենսգրքով»: Օրեսգրքի 68 հոդվածի համաձայն՝ ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին /ալիմենտ վճարելու վերաբերյալ/: Եթե ծնողները ապրուստի միջոց /ալիմենտ/ չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա այն բռնագանձվում է դատական կարգով:
5. «Իրավաչափ է արդյո՞ք անչափահասի ներգրավմամբ գողության համար սահմանված 5 տ. 1 ամիս ազատազրկումը»: ՀՀ «Քրեկան օրենսգիրքը» սույն դեպքը դիտարկում է որպես երկու հանցագործություն, և պատիժ է սահմանում երկու հանցագործությունների համար առանձին-առանձին՝ գողության /«Քրեական օրենսգրքի» հոդված 177/ և անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու /«Քրեական օրենսգրքի» հոդված 165/ համար: Դատարանը վերջնական պատիժը որոշում է նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժով կլանելու կամ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:
Նախևառաջ անհրաժեշտ է ապացուցել ծեծի հետևանքով առողջությանը պատճառված վնասների առկայությունը, որից հետո դիմել դատարան վնասների փոխհատուցման պահանջով:
Տվյալ անձը չի կարող համարվել զիվորական ծառայությունից խուսափող անձ, քանի որ զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զինվորական ծառայության անցնելու պարտականությունը տարածվում է միայն զորակոչային տարիքի հասած ՀՀ քաղաքացիների վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրի պայմանների չկատարումը կարող է բողոքարկվել դատական կարգով: 9. «Համայնքի ավագանու որոշմամբ վիրավոր ազատամարտիկին բնակության համար ժամանակավոր հատկացված տնակում առկա է ուրիշին պատկանող գույք: Ինչպե՞ս կարող է ազատվել դրանից»: Պետք է դիմել տվյալ գույքի սեփականատիրոջը, իսկ եթե վերջինս հրաժարվում է տանել իր գույքը, ապա պետք է դիմել տնակը տրամադրող մարմնին: 10. «Սեփականության իրավունքով իրեն պատկանող կիսակառույց շինությունը քանդել են, առանց իր թույլտվության և տարել: Ու՞մ կարող է բողոքարկել»: ՀՀ «Քրեական օրենսգրքի» համաձայն՝ սույն արարքը համարվում է գողություն, որի համար պետք հարուցվի քրեական գործ: Փաստի առթիվ անհրաժեշտ է դիմել ոստիկանություն:
Աշխատանքային փոխհարաբերությունների ծագման և կարգավորման հիմքը հանդիսանում է աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագրի բացակայության դեպքում ծագած ցանկացած վեճի լուծումը ՀՀ «Աշխատանքային օրենսգրքով» սահմանված կարգով դառնում է անհնար: Տվյալ դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմել Աշխատանքի տեսչություն՝ առանց պայմանագրի աշխատանքի անցնելու մասին տեղեկատվությամբ: 12. «Կարո՞ղ է ստանալ որդու աշխատավարձը նրա բացակայության դեպքում » : ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» համաձայն՝ նման լիազորությունը հնարավոր է փոխանցել նոտարական վավերացում ունեցող լիազորագրով:
13. «Հաշվառման վայր /բնակության հասցե/ չունենալը հի՞մք է անձին անձնագիր չտրամադրելու համար»: ՀՀ Կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի N 821 որոշման համաձայն ՀՀ քաղաքացիների անձնագրերը տրվում կամ փոխանակվում են ըստ ՀՀ քաղաքացիների մշտական, ժամանակավոր կամ փաստացի բնակության վայրի ՝ ՀՀ ներքին գործերի մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից : Ըստ էության մշտական հաշվառման վայր չունենալը հիմք չի հանդիսանում ՀՀ քաղաքցուն անձնագիր չտրամադրելու համար: Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ընթացքում գտնվող գործեր
Միաժամանակ հայտարարություն է ուղարկվել ԶԼՄ-ներով՝ քաղաքացիներին զգուշացնելով, որ չհատեն Ռուս- Վրացական սահմանը ոչ պաշտոնական անցակետերով:
Ավելի հաճախ կարդացվող նյութերը |
Նյութերն ըստ թեմաների