Մամլո հաղորդագրություններ

/2012-Հունվար-20/
2012 թ. հունվարի 18-19-ին կայացավ աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր մշակել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շահերի պաշտպանության ռազմավարության նախագիծը:
/2012-Հունվար-17/
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ լիարժեք չի պատկերացնում իր անելիքները:
/2011-Դեկտեմբեր-27/
2011 թ. դեկտեբերի 27-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:


Վերջին հրապարակումը

/2011-Դեկտեմբեր-28/
«Իրավական աջակցություն աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին» ծրագրի հաշվետու զեկույց


Վերջին հաշվետվությունը

/2011-Մայիս-13/
Amnesty International-ը՝ Մարտի 1-ի, Նիկոլի և բռնությունների մասին


Հայտարարություններ

/2012-Հունվար-24/
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի /լոգո/ մրցույթ:
/2012-Հունվար-20/
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով:
/2012-Հունվար-13/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ քաղաքացիների կողմից պարբերաբար ստացվում են բողոքներ ոստիկանության բաժիններում քաղաքացիների նկատմամբ բռնությունների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ կազմակերպությունը հաղորդումներ է ներկայացնում իրավապահ մարմիններին:


Բլոգում այժմ քննարկվում է

/2010-Հունիս-28/
Лидеры России, США и Франции приняли заявление по Карабаху
Президенты РФ, США и Франции в рамках саммита «большой восьмерки» в Канаде приняли совместное заявление по н

Մարդու իրավունքները Լոռու մարզում


ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԼԱՆ


Yellow Tulips


Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն

Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն
 
Արխիվ`

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ՝ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ


«2002-ից, երբ Հայաստանն անդամագրվեց Եվրոպայի խորհրդին՝ ինչքան ավելանում է Մարդու իրավունքների պաշտպանության կառույցների թիվը, նկատի ունեմ օմբուդսմենի ինստիտուտը, հիմա էլ՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը, այնքան մարդու իրավունքների պաշտպանության վիճակն ավելի վատանում է»,- երեկ հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Իրավապաշտպան կազմակերպությունների դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում» թեմայով սեմինարի ընթացքում:

Այս պնդումն Արթուր Սաքունցն արեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանի ելույթից հետո, որի ընթացքում վերջինս պատրաստակամություն հայտնեց համագործակցել նաեւ իրավապաշտպան հ/կ-ների հետ: «Ինձ համար զարմանալի է, որ ձեւավորվում է նման հանձնաժողով ԱԺ-ում, որն ընտրվել է խայտառակ ընտրախախտումների արդյունքում»,- ասաց Արթուր Սաքունցը: Նա նաեւ տարակուսանք հայտնեց, որ ԱԺ հիմնադրած պաշտոնաթերթի մի հրապարակման մեջ «բոլոր այն կազմակերպություններին, որոնք հանդես են գալիս «Ազատություն» ռ/կ-ի իրավունքների պաշտպանությամբ՝ անվանում են գրանտակերներ, 5-րդ էշելոններ կամ ազգային շահերի դավաճաններ: Այսինքն՝ պետությունը, հանձինս իր լրատվամիջոցի, որին ֆինանսավորում է՝ ուղղակի թույլ է տալիս նման պատկերացում ձեւավորել այն հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ, որոնք ըստ Սահմանադրության եւ օրենսդրության զբաղվում են իրենց առաքելությամբ»: Սա եւս մի ապացույց դիտվեց այն իրողության, որ իշխանությունն իրեն «ենթակա բոլոր ԶԼՄ-ներով եւ ամբողջ զինանոցով նպաստավոր պայմաններ է ստեղծում, որ իրավապաշտպան գործունեությունը ներկայացվի իբրեւ իր հակառակորդ: Սա բնորոշ է միայն տոտալիտար կամ ավտորիտար երկրներին, որտեղ իրավապաշտպանությունը հասցվում է մինչեւ այլախոհության աստիճան»:

Ա. Ի.

http://new.aravot.am/am/news


 

 

Ավելի հաճախ կարդացվող նյութերը